Translate

Showing posts with label հոգի. Show all posts
Showing posts with label հոգի. Show all posts

2/05/2015

Ո՞րն է երջանկությունը




Ի՞նչ է երջանկությունը, արդյոք կարելի է միշտ երջանիկ լինել:
Երջանկությունը հաճախ կապվում է ինչ որ իրադարձությամբ: Օրինակ՝ ծնվում է Ձեր փոքրիկը, հանդիպում եք Ձեր կյանքի ընկերոջը, բարձրանում եք Մասիսի գագաթը…
Հենց այդ վայրկյաններին Դուք ներքուստ կամ բարձրաձայն գոչում եք՝ Ես երջանիկ եմ
Երջանկությունը կարելի է զգալ այն ժամանակ.
- երբ Ձեր հոգին ու մարմինը կատարյալ ներդաշնակության մեջ են,
- երբ արտաքին աշխարհն իր բացասական լիցքերով չի խաթարում Ձեր ներքին աշխարհի խաղաղությունը
Կյանքում միշտ էլ լինում են պահեր, որ ստիպում են Ձեզ անդադար լաց լինել: Լինում են պահեր, որ ցանկանում եք մարդկությունից շատ հեռու ու միայնակ ապրել: Ձեր հոգին փոքրանում է, ներկվում գորշ գույներով, ամեն ինչում տեսնում եք միայն բացասականը: Ոչինչ չի փոխում Ձեր հոգու տխրությունը այնքան ժամանակ, մինչև բարձրացնում եք Ձեր գլուխը, և հանկարծ, կարծես լուսավորվում են Ձեր մտքերը, թողնում եք, որ շրջապատող դրական լիցքերը թափանցեն Ձեր ներքին աշխարհ և լուսավորեն ու ջերմացնեն այն սառնությունը, որը տիրում էր:
Սկսվում է իսկական գարուն Ձեր հոգում, Ձեր մեջ արթնանում է այն թաքնված էներգիան ու կյանքը, որին ստիպել էիք լուռ ննջել…
Յուրաքանչյուրիս կյանքում միշտ էլ տեղի են ունենում անկումներ ու վերելքներ: Յուրաքանչյուր անկում նախորդից ավելի խորն է լինում, և անկմանն հաջորդող յուրաքանչյուր վերելք նախկին վերելքից ավելի արժեքավոր է լինում:
Երբեք մի կորցրեք Ձեր հավատը. անկումները պետք են, որպեսզի արժեքավոր վերելքներ լինեն:


Մարիամ Նազարյան
05.02.2015

8/05/2013

Սիրո էներգիան

Ոչ միայն մարդիկ են տարբեր ձևով հասկանում սերը, այլև հռչակավոր մասնագետներից յուրաքանչյուրը բացատրում է այն յուրովի:
Բոլոր փոքրիկները գիտեն, թե ինչ է իսկական սերը: Չ՞է որ նրանց հոգին լցված է անսահման սիրով, չէ՞ որ լույս աշխարհ են եկել անսահման սիրուց…
Սերը- էներգիա է, ինչպես էլեկտրաէներգիան, միայն թե ավելի բարձր մակարդակում է: Սակայն ամենահրաշալին այն է, որ սերը էներգիայի տարբեր ձևերից մեկը չէ: Այն գլխավոր էներգիան է, որը հաղորդում է մեծ էներգետիկ դաշտ, անսահման ուժ և եռանդ:
Պարզվում է, որ մեր հզոր հոգեբանական էներգիան չի կարող գործածվել, քանի դեռ մենք տեղյակ չենք նրա գոյության մասին:
Էներգիայի հզոր աղբյուրները օգնում են մեզ իրականացնել մեր երազանքները և հաղթահարել կյանքի դժվարությունները:
Ի՞նչ է սերը և ուժը, ի՞նչ է սիրո էներգիան: Ոչ բոլորն են կարողանում ճիշտ ընկալել այս բառերի նշանակությունը: Ուժը դա հենց ուժն է, որը պահպանվում է սիրո շնորհիվ տարածվող և հզորացող էներգիայի շնորհիվ:
Սիրե՛ք և եղեք սիրված:
Եթե դրական էներգիա եք փոխանցում, այն կրկնակի վերադառնում է Ձեզ:
Եթե մարդկանց, երեխաներին, ծնողներին սեր եք պարգևում, նվիրում, այն փոխադարձորեն ջերմացնում է Ձեզ, տալիս է կյանքում բարեկեցիկ, երջանիկ ապրելու ստիմուլ:
Հասարակությունը Ձեզ դասում է աշխարհում հաջողակ, մեծ բարձրունքների հասած, հռչակավոր մարդկանց շարքին:
Դրական էներգիայով լցված անձնավորությունը ցանկացած միջավայրում փայլում է իր արևի ճառագայթների պես կուրացնող շողով:


Մարիամ Նազարյան

comment