Translate

6/22/2013

Ժամանակն է իրագործել Ձեր ծրագրերը


Արդեն ժամանակն է, որ ձեր բոլոր ծրագրերը կյանքի կոչեք: Պետք չէ ընկճվել եւ մտածել, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
Մենք կօգնենք այդ հարցում՝ տալով մի քանի խորհուրդներ, որոնք կնպաստեն ձեր ծրագրերի իրականացմանը:
Դե ինչ, սկսե՛ք իրականացնել Ձեր ցանկությունները, նպատակները, ինչու չէ նաև երազանքները:
Մի՛ վախեցեք ճիշտ չարված քայլից. ոչ մի հաշվարկ չի կարող ճշգրիտ ենթադրվող արդյունքը տալ, մի՛ վախեցեք սխալ ասված խոսքից, մտքից, հաճախ հենց այդ սխալը առիթ է դառնում ավելին իմանալու, քան պահանջվում է:
Մի ՛ ընկճվեք. հետ ու առաջ մի՛ գնացեք հուսահատության ալիքներում, այդ ամենը ձեզ հարկավոր չէ: Պետք է լինել ուժեղ, վստահ եւ վճռական:
Երկար- բարակ պետք չէ մտածել. ամեն ինչ իրականում ավելի հեշտ է եւ պարզ, քան պատկերացնում եք: Չէ՞ որ ամենը պարզ եւ հեշտ մասնիկների ամբողջությունն է արտաքինից բարդ երևույթ ներկայացնում:
Եղե՛ք համարձակ, վստահ, նույնիսկ սխալ լինելու դեպքում. ոչ ոք առանց սխալների չի կարող ապրել: Հաճախ խնդրի մեջ բազմաթիվ սխալներ են ցուցադրում, որ ապացուցեն տվյալ բանաձեւի լիարժեք ճիշտ լինելը: Հաճախ են ասում, եթե այս ինչ բանը սխալ է, ապա մնացածը ապացուցված ճշմարտություններ են:
Ի՞նչ է մնում այս ամենից հետո, իհարկե, քնելուց առաջ պետք է մտածել, թե ինչ նոր բան սովորեցիք, որտեղ փոքր-ինչ թերացաք, մտքով անցկացնել հաջորդ օրվա նախագծերը, այդ մասին մտածելով, վերլուծելով քնել, մի պայմանով, որ  առավոտյան վաղ կարթնանաք և  դրանք կյանքի կկոչեք:
Բոլորիդ հաջողություն ձեր նախաձեռնած գործերում:

Մարիամ Նազարյան

Ուսումը Հայաստանում



Մինչ ներկայացնելը իմ արդեն եղած հոդվածների շտեմարանը, որոշեցի ներկայացնեմ իմ տեսակետը Հայաստանում գործող բուհերի մասին, քանի որ ինքս նոր եմ ավարտել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Կփորձեն կարճ ներկայացնել պատկերը:
Երբ մեկ ամբողջ տարի տքնաջան պարապում ես, փորձում ես անհնարը հնարավոր դարձնել և ընդունվում ես պետական համալսարան, այլ ոչ թե հավաստագրված անհայտ ինչ-որ հաստատություն, ոչինչ չի մնում քեզ, քան պարզապես ցնծալ: Ասեմ , որ միայն ինձ այդ ընդունվել բառն է զուտ ուրախացրել, քանի որ դրանից հետո սկսվեց հիասթափության շրջանը: Իրոք ինձ համար Հայաստանում կրթությունն ու հարգանքը սովորողների հանդեպ զրոյի է հավասարեցված:
Երբ ներկայացրեցի դիպլոմային աշխատանքս, շատ մեծ հիասթափություն ապրեցի, քանի որ երբ փորձում են նոր մի բան ներկայացնել, գրքերից չօգտվել, չեն ընդունում: Ասեմ , որ գրելուց օգտվել էի մեկ գրքից, ինչը զարմանքի արժանացավ, և դիտվեց շատ բացասական: Այնուհետև եկավ պետական քննությունը, որի ժամանակ ներկայացրեցի բիզնես պլանի դրական և բացասական կողմերը, և քանի որ ներկայացրածս նյութը ոչ մի գրքից չէր , ասեցին շեղվել ես շատ … կրկին մեծ հիասթափություն: Ճիշտ է գնահատականը չի որոշում քո գիտելիքները, ես այն գիտեմ բոլորից լավ, բայց դե… երբ մինչև վերջին շունչը կոտրում են բոլորին, այլևս Հայաստանում ապրելու ցանկություն չի մնում երիտասարդների մեջ, դա իրենց չի հետաքրքրում, դա է ցավը…
Ինչևէ , քանի որ ներկայացված նյութերը, դասախոսների գիտելիքները արդիական չեն, և էլի մի շարք խնդիրներ, կրթությունը լիարժեք չի կարելի համարել:
Իսկ ինչ վերաբերում է ուսանողական խորհուրդներին, դրանք ինձ համար ավելորդ բաներ են: Ասեմ թե ինչի. նախ կա պարտադրանք լինելու ՀՀԿ-ի անդամ, բացի այդ գովաբանում ՀՀԿ-ի, իսկ սրանով արդեն ամեն ինչ ասված է:
Իմ կարծիքով ավելորդ է Հայաստանում սովորելը:
Եվ քանի որ իմ ընկերներից շատերն են ներկա պահին շարունակում իրենց ուսումը արտասահմանյան մի շարք հայտնի համալսարաններում, ես ինքս էլ կհետևեն իրենց օրինակին:

Այս բլոգում դուք կգտնեք տարբեր թեմաներով հոդվածներ, որոնք կլինեն թե հոգեբանական բնույթի, թե կներկայացնեն իմ տեսակետը տարբեր երևույթների  և իրողությունների մասին: Կլինեն նաև հետաքրքիր և մոտիվացիոն գրքերի էլեկտրոնային տարբերակները, կտեղադրվեն նաև ձեր առաջարկած գրքերի էլեկտրոնային տարբերակները:
Փոքր -ինչ պատմեմ բլոգի ստեղծման շարժառիթի մասին: Հիմնական շարժառիթը այն էր , որ իմ հոդվածները տարբեր բլոգերում և կայքերում հրապարակված հայտնվեն մեկ տեղում, և ներկայացվեն մեկ բլոգի անվան տակ:
Մի փոքր էլ ներկայացնեմ իմ մասին: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ունեմ երաժշտական կրթություն, հետաքրքրված եմ հիմնականում հոգեբանական և փիլիսոփայական մտքեր պարունակող գեղարվեստական գրքերով:
Հուսով եմ, մեզ միանալով, ուրախ կանցնի ձեր առօրյան
Մարիամ Նազարյան


comment