Translate

Showing posts with label տխրություն. Show all posts
Showing posts with label տխրություն. Show all posts

2/05/2015

Ո՞րն է երջանկությունը




Ի՞նչ է երջանկությունը, արդյոք կարելի է միշտ երջանիկ լինել:
Երջանկությունը հաճախ կապվում է ինչ որ իրադարձությամբ: Օրինակ՝ ծնվում է Ձեր փոքրիկը, հանդիպում եք Ձեր կյանքի ընկերոջը, բարձրանում եք Մասիսի գագաթը…
Հենց այդ վայրկյաններին Դուք ներքուստ կամ բարձրաձայն գոչում եք՝ Ես երջանիկ եմ
Երջանկությունը կարելի է զգալ այն ժամանակ.
- երբ Ձեր հոգին ու մարմինը կատարյալ ներդաշնակության մեջ են,
- երբ արտաքին աշխարհն իր բացասական լիցքերով չի խաթարում Ձեր ներքին աշխարհի խաղաղությունը
Կյանքում միշտ էլ լինում են պահեր, որ ստիպում են Ձեզ անդադար լաց լինել: Լինում են պահեր, որ ցանկանում եք մարդկությունից շատ հեռու ու միայնակ ապրել: Ձեր հոգին փոքրանում է, ներկվում գորշ գույներով, ամեն ինչում տեսնում եք միայն բացասականը: Ոչինչ չի փոխում Ձեր հոգու տխրությունը այնքան ժամանակ, մինչև բարձրացնում եք Ձեր գլուխը, և հանկարծ, կարծես լուսավորվում են Ձեր մտքերը, թողնում եք, որ շրջապատող դրական լիցքերը թափանցեն Ձեր ներքին աշխարհ և լուսավորեն ու ջերմացնեն այն սառնությունը, որը տիրում էր:
Սկսվում է իսկական գարուն Ձեր հոգում, Ձեր մեջ արթնանում է այն թաքնված էներգիան ու կյանքը, որին ստիպել էիք լուռ ննջել…
Յուրաքանչյուրիս կյանքում միշտ էլ տեղի են ունենում անկումներ ու վերելքներ: Յուրաքանչյուր անկում նախորդից ավելի խորն է լինում, և անկմանն հաջորդող յուրաքանչյուր վերելք նախկին վերելքից ավելի արժեքավոր է լինում:
Երբեք մի կորցրեք Ձեր հավատը. անկումները պետք են, որպեսզի արժեքավոր վերելքներ լինեն:


Մարիամ Նազարյան
05.02.2015

8/03/2013

Սարսափելի է այն զգացումը…

Գնահատեք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը: Չէ՞ որ այն թանկ է և անգնահատելի բոլորիս համար: Երբ զրուցում ես մտերիմիդ հետ, անգամ չմտածելով, որ տարիներ կամ նույնիսկ վայրկյաններ հետո հնարավոր է կողքիդ չլինի:
Երբ չենք ասում միմյանց կարևոր խոսքեր, երբ չենք տալիս մեր ջերմությունն ու դրական լիցքերը. հետագայում այդ մտքերը անընդհատ տանջում են մեր ներքին աշխարհը:
Լավի մասին մտածելով` մտածեք նաև , որ ամենաերջանիկն եք, որ այժմ նրա կողքին եք:
Հաճախ հիվանդությունը վրա է հասնում անկանխատեսելի և չսպասված ժամանակ, և զարգանում այնպիսի արագությամբ, որ չես հասցնում սթափվել արագընթաց իրադարձություններից:
Սիրեք և գնահատեք Ձեզ տրված յուրաքանչյուր պահը, որովհետև ամենաերջանիկն եք հենց Դուք, որ գտնվում եք այժմ աշխարհի որևէ ծայրում, որ Ձեր կողքին մարդիկ կան, մտերիմներ, որ Դուք ունեք այն ամենը , ինչը հնարավոր է ունենալ ներկա պահին, որ տեսնում ենք արևը, զգում եք թարմ օդը…
Սարսափելի է այն զգացումը, երբ գիտես անզոր ես, անկարող օգնել քեզ համար ամենաթանկ մարդուն:
Երբ գիտես, որ հիվանդությունը իր խոր արմատներ է գցել, և պայքարելը անիմաստ է դարձել:
Երբ ներքուստ արտասվում է հոգիդ, ուզում ես բարձրաձայն հեկեկալ, բայց նայում ես աչքերի մեջ և ժպտում, կարծես ոչինչ չի եղել:
Երբ գիտակցում ես, որ գուցե սա վերջին վայրկյանն է, վերջին րոպեները, և սիրտդ թրթռում է այդ ամենի զգացումից:
Երբ թաքնվում ես մի անկյուն, երբ ուզում ես միայնակ մնալ և արտասվել անցանկալի իրականությունից, բայց որքան հնարավոր է երկար ես ցանկանում կողքին մնալ:
Թվում է, թե ինչ է որ, բոլորս ենք մահկանացու, բայց տխրությունը համակում է հոգիդ, մարմինդ և իշխում է քեզ անկախ քո կամքից:
Երբ շրջապատը պատվում է մռայլ, գորշ գույներով: Երբ կյանքը ավարտած ես համարում և անկարող այն շարունակելու:
Երբ կյանքը կորցնում է իր իմաստը, երբ չես պատկերացնում և նույնիսկ չես ուզում հավատալ, որ ոչինչ ետ չես բերի, որ այլևս քո կողքին չի լինի, որ այլևս չես տեսնի նրա ժպիտը, քեզ կարեկցող հայացքը:
Նայում ես` դրսում գարուն, բնության զարթոնք, մանուկների խինդ ու ծիծաղ, իսկ հոգումդ ցրտաշունչ ձմեռ, անդադար տեղացող անձրև , մթագնող ամպեր:
Երանի ժամանակը կանգ առներ, երանի կյանքը հավերժ լիներ, երանի ոչինչ եղած չլիներ…

Մարիամ Նազարյան

comment