Translate

Showing posts with label երջանկություն. Show all posts
Showing posts with label երջանկություն. Show all posts

2/05/2015

Ո՞րն է երջանկությունը

Ի՞նչ է երջանկությունը, արդյոք կարելի է միշտ երջանիկ լինել:
Երջանկությունը հաճախ կապվում է ինչ որ իրադարձությամբ: Օրինակ՝ ծնվում է Ձեր փոքրիկը, հանդիպում եք Ձեր կյանքի ընկերոջը, բարձրանում եք Մասիսի գագաթը…
Հենց այդ վայրկյաններին Դուք ներքուստ կամ բարձրաձայն գոչում եք՝ Ես երջանիկ եմ
Երջանկությունը կարելի է զգալ այն ժամանակ.
- երբ Ձեր հոգին ու մարմինը կատարյալ ներդաշնակության մեջ են,
- երբ արտաքին աշխարհն իր բացասական լիցքերով չի խաթարում Ձեր ներքին աշխարհի խաղաղությունը
Կյանքում միշտ էլ լինում են պահեր, որ ստիպում են Ձեզ անդադար լաց լինել: Լինում են պահեր, որ ցանկանում եք մարդկությունից շատ հեռու ու միայնակ ապրել: Ձեր հոգին փոքրանում է, ներկվում գորշ գույներով, ամեն ինչում տեսնում եք միայն բացասականը: Ոչինչ չի փոխում Ձեր հոգու տխրությունը այնքան ժամանակ, մինչև բարձրացնում եք Ձեր գլուխը, և հանկարծ, կարծես լուսավորվում են Ձեր մտքերը, թողնում եք, որ շրջապատող դրական լիցքերը թափանցեն Ձեր ներքին աշխարհ և լուսավորեն ու ջերմացնեն այն սառնությունը, որը տիրում էր:
Սկսվում է իսկական գարուն Ձեր հոգում, Ձեր մեջ արթնանում է այն թաքնված էներգիան ու կյանքը, որին ստիպել էիք լուռ ննջել…
Յուրաքանչյուրիս կյանքում միշտ էլ տեղի են ունենում անկումներ ու վերելքներ: Յուրաքանչյուր անկում նախորդից ավելի խորն է լինում, և անկմանն հաջորդող յուրաքանչյուր վերելք նախկին վերելքից ավելի արժեքավոր է լինում:
Երբեք մի կորցրեք Ձեր հավատը. անկումները պետք են, որպեսզի արժեքավոր վերելքներ լինեն:

Մարիամ Նազարյան
05.02.2015

12/25/2013

Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ: Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը...

Մարիամ Նազարյան 

9/21/2013

Տարվա միակ տոնը, որը կոչվում է Դալիթայի անունով

Սեպտեմբերի 19-ին Դալիթան դարձավ 14 տարեկան: Ծննդյան օրը նշել է կուրսեցիների հետ, որից հետո
սեպտեմբերի 20-ին  նշեց իր ոլորտի ընկերների հետ, ովքեր իրենց երգով շնորհավորեցին Դալիթային, անսպասելի անակնկալներ մատուցեցին և անմոռանալի օր պարգևեցին նրան:
Մենք էլ միացանք բոլորի բարեմաղթանքներին և մաղթեցինք, որ միշտ մնա այսպես համեստ, և կարծիք հայտնեցինք, որ շատ ճիշտ ընտրություն է կատարել նոր մասնագիտության հարցում, քանի որ այսօր մենեջմենթը /կառավարում/ առաջնային է համարվում բոլոր ոլորտներում, և այն շատ կօգնի Դալիթային երգարվեստում:
Եթե չկա կառավարում, պլանավորում, աշխատանքների համախմբում, ապա ամեն բան քաոսի է վերածվում:
Եվս մեկ անգամ մեր թիմի անունից շնորհավորում ենք քեզ Դալիթա, և մաղթում անսահման սեր և երջանկություն, իսկ քո երգերը թող միշտ լցնեն մեր սրտերը ուրախության նոտաներով:

Մեր նվերը Դալիթային :)

Մեր նվերը Դալիթային :)

Մարիամ Նազարյան

7/05/2013

Գնահատե'ք Ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

comment