Translate

10/12/2013

Ինձ համար դու մի տուն ես լիության...

Դալիթայի նվերը ԵՐԵՎԱՆԻՆ

Դալիթա Ավանեսյանը ունի նոր երգ, որը սիրով նվիրում է Էրեբունի-Երևանի 2795-ամյակին:
«Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի Երևանի տոնը, ի սրտե ցանկանում եմ, որ մեր Երևանը միշտ լուսավոր լինի և երաժշտությունը միշտ վառ և ջերմ պահի նրա հայկական հոգին»,- իր շնորհավորական խոսքում նշեց Դալիթա Ավանեսյանը:
Այս գեղեցիկ երգը Դալիթային նվիրել է Էդմոնդ Մակարյանը: 
«Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ստեղծագործական թիմին՝ հեղինակին՝ Էդմոնդ Մակարյանին և A-production-ի անձնակազմին՝ Դավիթ Դանիելյանին և Դավիթ Ջավադյանին, որ այսքան կարճ ժամանակում հասցրեցին պատրաստել երգը»:

Երևանն ունի իր «քարե անձնագիրը»



ԵՐԵՎԱՆ- էրեբունի անվան հնչյանափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:
Այսօր Էրեբունի-Երևանի 2795 ամյակն է:
Երևանն ունի իր «քարե անձնագիրը», որը ցուցադրված է Հայաստանի պատմության պետական թանգարանում. քաղաքի սկզբնավորումն ավետող բազալտի հնամյա քարի վրա փորագրված է. «Այս ամրոցը հոյակապ կառուցեցի»:
2012 թվականին Երևանը ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Նշված հղումով կարող եք ծանոթանալ այսօրվա միջոցառումների ժամանակացույցին:

comment