Translate

6/24/2013

Երբ դադարում ես մտածել


Երբ դադարում ես մտածել, դադարում ես ապրել:
Երբ չես ափսոսում անցածդ ուղու համար, ապա ավելի քան երբեք, զգում ես բավարարվածության զգացում,
Զգում ես, որ ամիսները զուր չեն անցել, 
Իսկ երբ ժամանակի ընթացքում չկան հետաքրքիր ու արտասովոր և' սիրային, և' ընկերական, և' ընտանեկան պատմություններ, որոնք իրենց ավարտով ազդարարում են նորի սկիզբը, ապա զուր է այն ժամանակը, որը պարզապես վատնել եք ինչ-որ երազանքի իրականացման համար,
Երազանքներն ինքնին գլխավոր նպատակներ են, դրանք անտեսել չի կարելի,
Եթե հետևում եք ձեր նպատակի իրականացման ընթացքին, ապա հաջողությունը ուղեկցում է ձեզ,
Եթե ոչ , ապա կա մեծծ պատճառ, որ խորհեք այդ մասին:
Իսկ երկինք նետված հիշողության թերթիկները, միշտ ապրում են մեր հոգու խորքում,
Երբ կարդում ես նրանում նշված դեպքերը, անհնար է՝ ժպիտը չհայտնվի...

Մարիամ Նազարյան

Հիշողություններ


Լավ հիշողությունները երբեք չի կարելի մոռանալ, հենց այդ հիշողություններն են մեզ երջանիկ դարձնում:
Պարզապես մարդիկ մտածում են , որ եթե մտածում ես ինչ-որ մեկի կամ երևույթի, իրադարձության մասին, դու ներքուստ 'տանջվում ես', չկա նման բան:
Լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են արթնացնում և խթան դառնում ապագա կրկնակի երջանկության:
Չի կարելի չհիշել ու մոռանալ այն , ինչը քեզ երջանկացրել է ժամանակին...
Չի կարելի մոռանալ, որ քո կյանքում նման բան է եղել, կարևոր չէ, թե այն ինչ ավարտ է ունեցել, և ավարտը դրական է եղել թե բացասական:
Միայն այն, որ նման բան եղել է, կարելի է արդեն գրանցել որպես կյանքի շատ նշանակալից իրադարձություն, և պարզապես, լիարժեք ուրախանալ:
Քանի որ ամեն իրադարձությունից հետո մենք վերցնում ենք մեզ հետ և տարիներ շարունակ տանում լավ և դրական կողմերը, և սովորում չչկրկնել սխալները:
ԻՍկ եթե կրկնվում են , ապա կարելի է ասել դու չես ապրում , կյանքի ինքնահոսին ընդառաջ առաջ ես շարժվում, ես դա չեմ ընդունում...

Մարիամ Նազարյան

6/23/2013

Դեռահասն ընտանիքում. որոշ խնդիրներ


Փոքր ինչ խոսեմ այն ընտանիքների մասին, ովքեր կողմնորոշում են իրենց երեխաների հաջողությունը:
Քիչ չեն այնպիսի ընտանիքները, որտեղ ծնողները երեխաներին շատ ժամանակ և մեծ ուշադրություն են հատկացնում: Ծնողներն անհատական մոտեցում են ցուցաբերում երեխաներին և սպասում նրանցից մեծ հաջողություններ: Նման պարագայում երեխան զգում է, որ իր հարաբերությունները ծնողների հետ մեծապես կախված են իր հաջողություններից: Նա սկսում է անհանգստանալ և վախենալ, որ իրեն կսիրեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքն ամեն ինչ կատարում է գերազանց: Նա անընդհատ սպասում է ծնողների դրական արձագանքներին, ինչպես նաև մտածում այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել անհաջողությունների, օրինակ վատ գնահատականների, սպորտում ձախողումների դեպքում և այլն: Նման դեպքերում երեխան դիմում է չմտածված քայլերի, միայն թե չտեսնի ծնողների հիասթափությունը և վատ վերաբերմունքն իր հանդեպ:
Նման պարագայում ծնողները դառնում են սեփական ցանկությունների զոհ: Այն հաջողությունը, որին նրանք ձգտել են փոքր հասակում և ինչ-ինչ պատճառներով չեն հասել, նրանք ձգտում են տեսնել իրենց երեխաների ապագայում: Երեխան էլ իր հերթին վախենում է չկարողանալ իրականացնել ծնողների երազանքները և հիասթափեցնել նրանց` կորցնելով նրանց տածած սերն իր հանդեպ:
Շատ ընտանիքներում, որտեղ ասվում է, որ մենք կողմնակից ենք մեր երեխաների ցանկացած ընտրած մասնագիտությանը, սովորաբար այդպես չի լինում՝ ի շնորհիվ այն գաղափարների սերմանմանը, որոնց մասին նրանք խոսել են դեռ վաղ տարիքից: Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները մեծամասամբ կաշկանդված են լինում և բավական մեծ տարիքում են կարողանում ինտեգրվել հասարակությանը:
Նման «անհաջողակ» ընտանիքների շարքին են դասվում նաև հայտնի մարդկանց շատ ընտանիքներ: Բայց իմ խորհուրդը երեխաներին այն է, որ նրանք երբեք չդիմեն ծայրահեղ քայլերի արտաքինից անհնարին թվացող դժվարությունների դեպքում, չէ՞ որ դրանք այնքան աննշան են իրենց էությամբ, որ չեն կարող արգելք հանդիսանալ հետագա հաջողությունների և բարձր նպատակների իրականացման համար:


Աղբյուրը ` Целуйко В. М. "Психология неблагополучной семьи"

Մարիամ Նազարյան

comment