Translate

Showing posts with label դեռահաս. Show all posts
Showing posts with label դեռահաս. Show all posts

6/23/2013

Դեռահասն ընտանիքում. որոշ խնդիրներ


Փոքր ինչ խոսեմ այն ընտանիքների մասին, ովքեր կողմնորոշում են իրենց երեխաների հաջողությունը:
Քիչ չեն այնպիսի ընտանիքները, որտեղ ծնողները երեխաներին շատ ժամանակ և մեծ ուշադրություն են հատկացնում: Ծնողներն անհատական մոտեցում են ցուցաբերում երեխաներին և սպասում նրանցից մեծ հաջողություններ: Նման պարագայում երեխան զգում է, որ իր հարաբերությունները ծնողների հետ մեծապես կախված են իր հաջողություններից: Նա սկսում է անհանգստանալ և վախենալ, որ իրեն կսիրեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքն ամեն ինչ կատարում է գերազանց: Նա անընդհատ սպասում է ծնողների դրական արձագանքներին, ինչպես նաև մտածում այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել անհաջողությունների, օրինակ վատ գնահատականների, սպորտում ձախողումների դեպքում և այլն: Նման դեպքերում երեխան դիմում է չմտածված քայլերի, միայն թե չտեսնի ծնողների հիասթափությունը և վատ վերաբերմունքն իր հանդեպ:
Նման պարագայում ծնողները դառնում են սեփական ցանկությունների զոհ: Այն հաջողությունը, որին նրանք ձգտել են փոքր հասակում և ինչ-ինչ պատճառներով չեն հասել, նրանք ձգտում են տեսնել իրենց երեխաների ապագայում: Երեխան էլ իր հերթին վախենում է չկարողանալ իրականացնել ծնողների երազանքները և հիասթափեցնել նրանց` կորցնելով նրանց տածած սերն իր հանդեպ:
Շատ ընտանիքներում, որտեղ ասվում է, որ մենք կողմնակից ենք մեր երեխաների ցանկացած ընտրած մասնագիտությանը, սովորաբար այդպես չի լինում՝ ի շնորհիվ այն գաղափարների սերմանմանը, որոնց մասին նրանք խոսել են դեռ վաղ տարիքից: Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները մեծամասամբ կաշկանդված են լինում և բավական մեծ տարիքում են կարողանում ինտեգրվել հասարակությանը:
Նման «անհաջողակ» ընտանիքների շարքին են դասվում նաև հայտնի մարդկանց շատ ընտանիքներ: Բայց իմ խորհուրդը երեխաներին այն է, որ նրանք երբեք չդիմեն ծայրահեղ քայլերի արտաքինից անհնարին թվացող դժվարությունների դեպքում, չէ՞ որ դրանք այնքան աննշան են իրենց էությամբ, որ չեն կարող արգելք հանդիսանալ հետագա հաջողությունների և բարձր նպատակների իրականացման համար:


Աղբյուրը ` Целуйко В. М. "Психология неблагополучной семьи"

Մարիամ Նազարյան

comment