1.Այսօր Jambo Exotic Park & Restaurant-ն իր առանձնահատուկ
տեղն ունի Հայաստանի ռեստորանների շարքում, ի՞նչը առիթ հանդիսացավ նման համալիր ունենալու
հենց Հայաստանում:
Հայաստանը իմ ծննդավայրն
է, Հայաստանը աշխարհի իմ ամենասիրելի երկիրն է: Ուրիշ շատ գործեր եմ ձեռնարկել այլ
երկրներում, բայց նմանատիպ բան չէ: Չնայած, անկեղծ ասած, յուրաքանչյուր ուրիշ երկրում
սա` որպես բիզնես նախագիծ, շատ ավելի լավ կաշխատի,
ինչպես նաև շատ ավելի մեղմ պայմաններում: Ղրիմում շփվել եմ գազանանոցի տիրոջ հետ, որը
բացել է կենդանիների պարկ, նաև Ամստերդամի պարկը, որը իր մեջ ներառում է շատ ռեստորաններ,
սրճարաններ, իրենք պետության կողմից ստանում են 4մլն դոտացիա, իսկ տոմսերի արժեքը
28 եվրոյից է սկսում: Այստեղ ոչ մի արտոնություն չկա:
2.Քսան տարի ապրելով Հայաստանում, հե՞շտ է Ձեզ համար այստեղ
գտնել լավ մասնագետ:
Լրիվ տարբեր է այստեղ
մարդկանց մտածելակերպը: 180 աստիճանով տարբերվում է: Այնտեղ ամեն մեկը իր աշխատանքը
գիտի: Այս ամենը գալիս է Հայաստանի իրավիճակից, որ հիմա շատ մարդիկ ստիպված են լինում
զբաղվել լրիվ ուրիշ մասնագիտությունով՝ լինելով լրիվ ուրիշ մասնագետ: Զբաղվել մի բանով,
որը իրենց գործը չի: Մեր մոտ դառնում են շատ լայն պրոֆիլի մասնագետներ: Նրանք կարող
է մեր ուսանողների նման շատ բան չիմանան, բայց շատ լավ իրենց մասնագիտությունը գիտեն:
Ինձ համար սարսափելի դժվար է մասնագետ ընտրելը: Մարդիկ իրենց փորձով շատ ավելի մեծ
արդյունքի են հասնում, քան սովորելով:
3.Կարո՞ղ եք նշել Հայաստանի և Հոլանդիայի աշխատանքային շուկայի
տարբերությունները:
Այստեղ աշխատողը ոչ մի
բանով պաշտպանված չէ: Ամեն վայրկյան տնօրենը կարող է գործից հանել աշխատողին: Արտասահմանում
դու չես կարող հանել գործից աշխատողին առանց լուրջ պատճառի. օրենքը միշտ աշխատողի կողմն է: Աշխատողը կարող է
դատի տալ քեզ ու 100 տոկոսով կշահի դատը: Մեզ մոտ էլ եղավ այդպիսի մի դեպք: Աշխատողներից
մեկը շատ վատ էր աշխատում և ես հայկական մեթոդներով ասացի, որ էլ չգա աշխատանքի, և
այդ չգալը ինձ վրա նստեց 3 տարի:
Դիմել էր բժշկի, որ դեպրեսիայով
հիվանդ է, և 3 տարի իր բուժման զգալի մասը մենք էինք փոխանցում: Աշխատանքային շուկայում
աշխատանքի պահանջարկ ունեմ, որը, Ճիշտ է, շատ
դժվար է բավարարվում, բայց կգտնեմ երիտասարդների, որոնց կսովորեցնեմ ու հաջողության
կհասնենք:
4. Ի՞նչ մարքեթինգային քայլեր են կատարվել բիզնեսի զարգացման
համար:
Ցանկացած բիզնեսում,
երբ դու պետք է սկսես ինչ-որ գործունեություն ծավալել, կա՛մ դու պետք է ունենաս շատ մեծ գումար, կա՛մ դա
պետք է լինի ինչ-որ Know-how, կա՛մ լավ բիզնես առնես արդեն գործող, բայց այդ դեպքում
վտանգը մեծ է, որ կարող է խափանես այդ բիզնեսը
ու չկարողանաս նախկին ղեկավարի նման ճիշտ գործել: Եվ ամենակարևորը շուկայում պետք է լինես յուրահատուկ: Հայաստանում
մի քիչ այլ է, այստեղ քո բիզնեսից հիմնականում օգտվում են քո ծանոթ-բարեկամները:
Ճիշտ մարքեթինգային քայլ
իրականացնելու համար պետք է նախ ուսումնասիրես շուկան, վերցնես վիճակագրություն՝ տեսնելու
համար, թե ինչպես է զարգացել բիզնեսը, որում ցանկանում ես ներդրում կատարել:
Ամենալավ մարքեթինգը
նա է, երբ խոսում ես մարդկանց հետ, սեփականատերերի հետ, ընկերանում ես նրանց հետ, և
իրենք շատ հեշտ, առանց որևէ բանի իրենց գաղտնիքները քեզ ասում են:
Այն ժամանակ, շատ պատահական
ինչ-որ տարածք էինք գնել, որտեղ հյուրանոց էր եղել, բայց շատ վատ վիճակում էր: Գործընկերներս
ասեցին վաճառենք, և որոշեցինք վերանորոգելուց հետո նոր վաճառել: Եվ վերանորոգման ժամանակ
զգացի, որ պահանջարկ կա: Դա 2003-2004 թվականներն էր, երբ, մանավանդ Ամստերդամում,
տուրիզմը զարգացած էր: Եվ մենք հաջողության հասանք: Բայց հիմա ուրիշ մարքեթինգ պետք
է իրակացնել, որովհետև տուրիզմի շուկան նստած է ճգնաժամից հետո: Բիզնեսը 14-16 անգամ
արենդայի գինն արժե: Կամ պետք է վերցնես 0-ից մի շենք կառուցես, բայց դա էլ շատ բարդ
է, որովհետև այնտեղ լիցենզիա չեն տալիս: Հայաստանում մարդիկ կարող են իրենց տունը հյուրանոց
սարքել: Այնտեղ այդպես չէ, բայց, եթե ինչ-որ ժամանակ այդ շենքի վրա եղել է լիցենզիա,
դու կարող ես վերականգնել դա: Այդպիսի մի խումբ կար, ու մենք վերցնում էինք տարածքը,
պայմանագիր էինք կնքում, իրենք ընթացքում վերականգնում էին լիցենզիան, իսկ մենք կառուցման
ժամանակ Ռուսաստանից ֆինանսավորում էինք ստանում: Հիմա այդ բոլոր հյուրանոցները վաճառել
ենք: Symphony հոթելները կան,
ես այդ ցանցը 0-ից եմ ստեղծել: Ամեն ինչ պահպանվել է իմ ստեղծած ներքին հարդարանքով…
պարզապես մենք կարողացանք մեր բիզնեսը բարձր արժեքով վաճառել:
5.Թերևս միակ դժվարությունը Jambo այցելելու, քաղաքից փոքր-ինչ
հեռու գտնվելն է: Հետագայում կան տրանսպորտի հետ կապված պլաններ:
Շուտով կլինի: Մենք նույնիսկ
երկու հարկանի տրանսպորտ ենք որոշել բերել արտասահմանից, որը ոչ միայն մեզ համար կաշխատի,
այլ նաև տուրիստների համար:
6.Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում Jambo-ն:
Մենք 2 ամիս է, ինչ բացել ենք Jambo Exotic Park
& Restaurant-ը: Ընթացքում նոր հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում: Դահլիճի տանիքին
բացօթյա տարածք է լինելու հարսանեկան արարողությունների համար: Միգուցե այստեղ լավ
չգործի, պարզապես հայերը ստանդարտներից շեղվել այդքան էլ չեն սիրում: Սակայն մենք առաջարկում
ենք օրիգինալ կորպորատիվ միջոցառումներ, հարսանեկան հանդիսություններ, ծննդյան տոնակատարություններ,
ձիավարություն: Մանկական ժամանցի մեջ մտնում է նաև Jolly Art ընկերության կողմից առաջարկվող
ավազե նկարչությունը:
Jambo Exotic Park & Restaurant-ը հիանալի վայր է Ձեր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ ժամանց անցկացնելու համար: Մանրամասն կարող եք ծանոթանալ ֆեյբուքյան էջում - Jambo Exotic Park & Restaurant:
04.07.2014
Մարիամ Նազարյան