Translate

7/12/2013

Հասի'ր կատարելության


Երբեք մի' արեք միջակին հավասար բան: Գտեք այս կյանքում ձերը, և այն կատարեք կամ շատ լավ կամ պարզապես ոչինչ մի ձեռնարկեք:
Սա է այն կարգախոսը, որով առաջնորդվում են շատերը…
Եթե սովորել, ապա լավ, ում է պետք վատ սովորելը կամ միջակի նման, դա նույնն է, որ ոչ մի էական տարբերություն սովորելու և չսովորելու միջև, և ժամանակի վատնում…
Ամեն բնագավառում, կյանքի յուրաքանչյուր դժվար և հեշտ փուլերում կատարելության հասնելու ձգտումները, նպատակները իրականացնելու ցանկությունները բնորոշ են յուրաքանչյուր խելացի, հասուն և նպատակասլաց անհատին:
 Իսկ երբ նպատակին հասնելու ցանկությունը մարում է, երբ մարդը դադարում է սիրել հենց առաջինը ինքն իրեն, ես կասեմ, որ նա պարզապես իրեն տվել է գետի հոսանքին և ինքնահոսի գնում է իրեն անհայտ ուղղությամբ:
Մեզանից յուրաքանչյուրը օժտված է մի հանճարեղ գաղափարով, գուցե շատերը դեռ չեն գտել այդ գաղափարը իրենց մեջ, այն գաղափարը, որով նրանք աշխարհում նոր մի բան կհաստատեն, նոր մի բանի սկիզբ կդնեն, շատերը մահանում են` այդպես չգիտակցելով իրենց գաղափարի իրականացման անհրաժեշտությունը  և կարևորությունը:

Յուրաքանչյուրդ մտածեք ձեր այս կյանքում տրված առաքելության մասին…

7/11/2013

Հաճախակի հանդիպող արտահայտություն


Հաճախակի հանդիպող արտահայտություն մեր երիտասարդների կողմից: Այնքան լսեցի, որ որոշեցի իմ փոքրիկ խորհուրդը տալ այդ արտահայտությունը շատ սիրող մեր երիտասարդներին: 
Ինձ չեն հասկանում, ինձ լքում են, ինձ ոչ ոք չի հասկանում, իմ հոգեվիճակը չեն պատկերացնում…
Ահա այն արտահայտությունը, որը հաճախ կարող ենք լսել 16-22 տարեկան տղաներից և աղջիկներից:
Հիմա ներկայացնեմ իմ տեսակետը այս ամենի հետ կապված:
Մեզնից յուրաքանչյուրը ապրում է իր ստեղծած փոքրիկ մոլորակում, որտեղ լավի հետ կան նաև շատ ու շատ խնդիրներ, իսկ երբ մեր շրջապատում հայտնված անհատը իր խնդիրներից է խոսում, հաստատ իմացեք, որ ոչ բոլորին է հաճելի, իրենց խնդիրներին ևս մեկ խնդիր ավելացնել:
Բոլորս ցանկանում ենք բարի , վառ անհատականությունների հետ շփվել, որպեսզի եթե նույնիսկ փոքր-ինչ տխուր ենք, լցվենք լավատեսությամբ և լավ էներգիայով:
Եվս մեկ բան, երբ բոլորը փորձում են ծնողներին դուր գալ առավելագույնս, ցանկանում են, որ ծնողները լիարժեք հասկանան իրենց և օգնեն առավելագույնս: Կարող է իմ ասածը տարօրինակ թվա, բայց ես այսպես եմ մտածում. ծնողները մեզ պարգևել են կյանք ու, թերևս, կարելի է ավարտել թվարկումը, երբ մենք հասնում ենք 16 կամ 22 տարեկան հասակի, մենք պետք է նպաստենք , որ մեր ծնողները , մեզ կյանք պարգևողները մեկ պահ խոր շունչ քաշեն և լիարժեք երջանիկ և ուրախ լինեն, քանի որ իրենց մեզ հասկանալու ժամանակը անցել է, հերթը մերն է եկել, որ հասկանանք ու գնահատենք այն ինչ արել են մեզ համար, և ամեն օրը տոնի վերածենք նրանց համար:
Ես ինքս չեմ ցանկանում իմ խնդիրները ներկայացնել իմ ծնողներին կամ հարազատներին, ես դրանց փորձում եմ ինքս լուծում տալ, երբեմն ընկերներիս օգնությամբ: Ես չեմ ցանկանում , որ երբ ինձ համար ամեն ինչ արվում էր, որ անհոգ մեծանամ, այժմ կրկնակի <հոգս> լինեմ: Ես ցանկանում եմ, որ իմ ծնողները անհոգ լինեն ինձ համար, ես ցանկանում են, որ չմտածեն, թե ինձ մոտ ինչ –որ խնդիր է առաջացել, այլ մտածեն, որ ամեն ինչ կարգին է, և արժանանան մեծ հարգանքի և պարծանքի, որ ունեն նման զավակներ, որ հպարտանան իրենց երեխաներով և ապրեն երկար ու անհոգ այս դժվարին կյանքը:
Հ. Գ. Եղեք խորհրդավոր, մի՛ բացահայտեք Ձեզ ամբողջությամբ, մի ներկայացրեք Ձեզ շրջապատին լիարժեքորեն, Ձեր մեջ խորհրդավորություն և գաղտնիություն թաքցրեք…

Մարիամ Նազարյան

7/10/2013

Ճանաչե՛ք ինքներդ Ձեզ, եղե՛ք համարձակ և նպատակասլաց



Թերևս ամենաբարդը մարդկանց ճանաչելն է: Որքան էլ մեզ թվում է, թե մենք ճանաչում ենք որևէ մեկին իրենից լավ, սակայն կյանքը հերթական անակնկալն ու հիասթափությունն է մատուցում:
Ճիշտ է, որ պետք է գնահատել մարդու դրական և լավ կողմերը, սակայն միշտ չէ, որ ստացվում է:
Հասարակությունում առկա բազմաթիվ մարդկանց մտքերի և գաղափարների հետ նույնիսկ առանց ցանկանալու ստիպված ենք առնչվել, և շատ դեպքերում էլ կարևորություն տալ: Սակայն յուրաքանչյուրի խոսքը անտեսանելի ձևով ազդում է հատկապես պատանիների հետագա քայլերի և մտածողության վրա:Եվ շարժվել ալիքին հակառակ, որն այդքան էլ հեշտ չի, ոչ բոլորին է հաջողվում:
Սակայն լրատվական մեծ աղբյուրները , այսպես ասած, իրենց գործ անում են, և մեծ ազդեցություն թողնելով անուղղակիորեն ազդում առողջ հասարակության ձևավորման վրա: Կանգնեցնել մարդկանց , իհարկե չենք կարող, բայց որոշ չափով ուղղորդել կհաջողվի թերևս բոլորին:
Ազգը կորցնելով իր դիմագիծը` աստիճանաբար կորցնում է նաև այդ կոչումը: Վատ սովորությունները հաճախ թույլ են տալիս դրանց կողքին տեսնել լավը, գեղեցիկը:Իսկ մեզնից շատերը դեռևս հավանություն են տալիս ուրիշի կողմից ասված խոսքին` չընդունելով իրենց մոտ կանգնած մարդկանց մտքերը և գաղափարները:

Ցանկանում եմ, որ ոչ ոք չկարողանա ձեզ ալիքի ուղղությամբ լողալ ստիպել, որն այնքան վտանգավոր է , որքան դժվար է դրան հակառակ լողալը……
Ինչպես ցանկացած խնդիր, այնպես էլ և այս երևույթը ունի լուծում: Յուրաքանչյուրի մոտ այն յուրովի է, սակայն կարելի ներկայացնել ընդհանուր ձևով որոշ մոտեցումներ:
  • Պետք է վստահես ինքդ քեզ, նույնիսկ սխալ լինելու դեպքում հավատացած լինես, որ դա է ճիշտ այդ պահին: Դա օգնում է չընկճվել և հետևաբար ինքդ կարող ես ուղղել դա , և չգործել կրկնակի սխալ , որը կառաջարկվեն այլ անձանց կողմից: 
  • Պետք է մտածել , որ դժվարությունները միայն ժամանակավոր են, և միշտ էլ ստացված արդյունքը ավելի հաճելի է: 
  • Չպետք է մարդկանց ներկայացնես քո մոտեցումները և ցանկությունները, եթե նրանք հետաքրքրված չեն, այլապես հեշտությամբ ակամա դու էլ կդառնաս նրանց գաղափարների զոհը: 
  • Եվ որ ամենակարևորն է , մշտական այն զգացողությունները , որ դու տարբեր ես քո մտածողությամբ, և դա ինքնին մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել ցանկացած բնագավառի մարդկանց: Հետևաբար կարող ես որոշ բաներ փոխել:
Եղե՜ք միշտ համարձակ և նպատակասլաց...

Մարիամ Նազարյան

comment