Translate

7/06/2013

Օգտակար խորհուրդ երիտասարդներին


Եթե ուսանող եք, և մտածում եք, թե ինչ հետաքրքիր և օգտակար գործով կարելի է զբաղվել, և միաժամանակ խորանալ ձեր մասնագիտության մեջ, ապա այս կայքը հենց ձեզ համար է:
Այստեղ դուք կարող եք ստանալ օնլայն կրթություն և վերջում ձեզ կտրվի սերտիֆիկատ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում- https://www.coursera.org/ 

7/05/2013

Գնահատե'ք Ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ: Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը...

Մարիամ Նազարյան 

7/04/2013

Զարմանալի է անհատն իր էությամբ


Բնավորության առաջացման և առհասարակ ենթարկվող փոփոխությունների մասին քննարկումները բազմաթիվ են:
Բոլորի մեջ արմատացած է իրեն յուրահատուկ բնավորությունների փունջը: Եվ տեսնել այդ ամենը, հասկանալ, չի հաջողվում նույնիսկ ինքներս մեզ` բացահայտելու մեր անկանխատեսելի քայլերը կապված մեր մեջ արմատացած գաղափարների միջոցով:

Մեզնից յուրաքանչյուրը չի կարող հստակ կանխատեսել իր քայլը կապված այս կամ այն դեպքի կամ երևույթի հետ: Նույնպիսի անակնկալ է սպասվում մեզ, երբ փորձում ենք կռահել դիմացինի մտադրությունները: Կարելի է նոր բնավորության գիծ ձեռք բերել, բայց անհայտ վերացնել նախկինը կամ փոխել դժվար թե հաջողվի: Բոլորս ենք ինքներս մեզ ճիշտ համարում բոլոր հարցերում: Սակայն երբեմն անհրաժեշտ է մի փոքր մտածել, որ Ձեր անմիտ քայլով /խորացված վատ բնավորության, որը ինքներդ ընդունում ենք/, անհանգստություն չպատճառեք Ձեր մտերիմներին:
Մարդիկ կարող են այս ամենը շատ հանգիստ ընդունել և ասել, որ նրանք գիտեն և մտացված են գործել, իսկ հետևանքները նախօրոք կանխատեսել են և շատ ուրախ են կատարվածի համար: Նման մարդիկ պարզապես փորձում են իրենց տեսակով առավել արտահայտիչ ձևով տարբերվել հասարակությունից իրենց «անցանկալի» բնավորությամբ և այս ամենը թաքցնում «կատակ» անվան տակ:Միակ վատ կողմը այն է, որ այս ամենի պատճառով մտերիմների միջև տարաձայնություն է առաջանում, սակայն նրանք իրենց վատ չեն զգում, նույնիսկ ներքուստ ժպտում և ուրախանում են:
Յուրաքանչյուրդ մտածեք Ձեր յուրաքանչյուր արտաբերած բառի մասին, որը կարող է այնքան խոցելի լինել, որ «ներողություն» բառը ոչ մի արժեք չունենա և այն ճակատագրական քայլի լինի Ձեր կամ Ձեր ընկերոջ համար:


Զարմանալի է անհատն իր էությամբ:

comment