Translate

7/03/2013

Ի՞նչ է սերը

Հաճախ քննարկվող և տրվող հարց: Կարելի է ասել` այն տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է հասկացվում: Սակայն նրա բնույթը բոլոր պարագաներում նույնն է:
Որքան էլ շատերը որոշ ժամանակ հրաժարվում են այդ մասին մտածելուց, սակայն այդ ժամանակ ամենաշատն են մտածում և սիրում:
Ինչպես բոլորս գիտենք, այն տարբեր դրսևորումներ է ունենում. սեր ծնողների, ընկերների, երեխաների և այլ մարդկանց, նույնիսկ իրերի նկատմամբ: Տարբեր տարիքում ծնողների նկատմամբ սերը տարբեր աստիճանների և մակարդակների վրա է գտնվում. դա նկատած կլինի մեզանից յուրաքանչյուրը:
Երբեք պետք չեն գունազարդ բառեր, հաճոյախոսություններ այդ մասին, այդ ամենը զգացվում է մեկ հայացքից անգամ:
Տարբեր հեղինակներ տարբեր գրքերում միանգամայն տարբեր մոտեցում և մեկնաբանում ունեն այս երևույթի մասին: Ես չեմ հիշում որևէ իմ կարդացած գրքերից, որ գոնե մեկում այդ մասին չխոսվեր: Եվ ինչպես ասել է Արքիմեդը «Սերը թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել»:
Եվ վերջապես մեզնից ոչ ոք չի ծնվում սիրելու կարողությամբ, մենք սովորում ենք սիրել:
Ես կասեմ իմ կարծիքը այդ մասին: Ճիշտ է` շատ հաճելի է, երբ քեզ սիրում են, դա մեկ այլ զգացողություն է, սակայն երբ ինքդ էլ ես սիրում, այն նմանվում է մեկ ամբողջական, գեղեցիկ, գունավոր գնդի, որն անընդհատ, նույնիսկ իներցիայով շարժվում է առաջ:

Ի՞նչ է սերը.
  • Դա այն է, երբ տրամադրությունդ կրկնակի անգամ կարող է փոփոխական լինել, քան մինչ այդ: 
  • Երբ ժամանակ առ ժամանակ քեզ հետաքրքրում է ամեն ինչ կամ ոչինչ:
Սիրե՛ք և հարգե՛ք բոլորին ` անկախ ազգությունից, տարիքից, կարգավիճակից: Ամեն չար միտք, վատ ցանկություն բումերանգի պես կարող է ետ վերադառնալ: Հաջողության գաղտնիքը դրանում է…

Մարիամ Նազարյան

7/02/2013

Կյանքի հաջորդ գույնը...


Կյանքը մեկ ամբողջական նուրբ թել է:
Այն երկար է հաճախ թվում, երբեմն կարճ:
Այն շատ իմաստալից է...
Գույները`  թելի հատվածների, մենք ենք որոշում:
Թերևս սև գույնով ներկված հատվածները, հույզերով են լցնում մեր օրերը, ժամերը, ամիսները և չեն տարբերակվում, դրանք հոսում են, սահում են, իսկ մենք վազում ենք, անհամբեր արդյունքին ենք սպասում, հուսահատությունից մեզ կորցնում ենք... օրվա ավարտը և սկիզբը չեն տարբերակվում, դրանք սահում են, մեզ տանում են դեպի գունավոր ներկված հատվածները...
Բայց դժվար է գիտակցել այդ ամենը սևով ներկված հատվածում գտնվելու ժամանակ... իրոք դժվար է, երբ չես կարող գիտակցել, որ առանց սև կետերի, գունավորները իրենց վստահ և հաղթանակած չեն զգա...
Հ. Գ. Թող սև կետերը շատ լինեն, բայց արագընթաց անցնող, որ գունավորները էլ ավելի ուժեղանան, էլ ավելի վստահ լինեն, բայց այդ դժվարությունները հեշտ հաղթահարելի լինեն բոլորիս համար...

Մարիամ Նազարյան

6/30/2013

Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի

Ամբողջ աշխարհում երիտասարդները և ոչ այնքան երիտասարդները մեծ ուրախությամբ են սպասում հանգստյան օրերին: Նրանք ողջ շաբաթվա ընթացքում մտածում են, թե ինչպես և որքան հետաքրքիր ու զվարճալի են անցկացնելու այդ օրերը: Առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ հանգստյան օրերը դրանք Ձեր մասին մտածելու օրերն են, մոռացե՛ք բոլոր խնդիրների ու գործերի մասին և մտածեք միայն հաճելի բաների մասին: Շաբաթը հենց այդպես էլ բաժանված է` աշխատանքային օրեր և հանգստյան օրեր` աշխատելու և հանգստանալու համար: Ինչպես ասել են հայտնի մարդիկ, որպեսզի լավ և արդյունավետ աշխատել, անհրաժեշտ է լավ հանգստանալ:
Շատ երկրներում հանգստյան օրերը մեծ գնումների և շաբաթվա համար անհրաժեշտ սննդամթերքի գնման օրեր են: Այդ մեկ կամ երկու օրը կարող են լինել նաև կարճատև, սակայն հետաքրքիր ճանապարհորդությունների, սպորտային միջոցառումների, մշակութային կենտրոններ այցելելու օրեր: Ինչպես հայտնի է, հայ պատանիների համար հանգստյան օրերը լավագույն օրերն են տատիկի տանը անցկացնելու համար: Նախկինում բազմաթիվ և հետաքրքիր բակային խաղերի օրեր էին դրանք, այժմ` համակարգչային երկար խաղերի, նամակագրությունների և նման այլ բաների:
Ամեն դեպքում, այդ օրերը դառնում են ամենահիշվողը մեր կյանքում: Տարբեր երկրներում սովորությունները տարբեր են: Մի շարք երկրներում հանգստյան օրերին տան անդամներից յուրաքանչյուրը տարբեր տեղ կարող է մեկնել: Որոշ երկրներում էլ, ինչպես մեզ մոտ, հանգստյան օրերը լավագույն առիթն են ընտանիքի հետ անցկացնելու և անմոռանալի ժամանակ ունենալու:
Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում տոն է նշվում: Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի:
Մարիամ Նազարյան 

comment