Translate

7/02/2013

Կյանքի հաջորդ գույնը...


Կյանքը մեկ ամբողջական նուրբ թել է:
Այն երկար է հաճախ թվում, երբեմն կարճ:
Այն շատ իմաստալից է...
Գույները`  թելի հատվածների, մենք ենք որոշում:
Թերևս սև գույնով ներկված հատվածները, հույզերով են լցնում մեր օրերը, ժամերը, ամիսները և չեն տարբերակվում, դրանք հոսում են, սահում են, իսկ մենք վազում ենք, անհամբեր արդյունքին ենք սպասում, հուսահատությունից մեզ կորցնում ենք... օրվա ավարտը և սկիզբը չեն տարբերակվում, դրանք սահում են, մեզ տանում են դեպի գունավոր ներկված հատվածները...
Բայց դժվար է գիտակցել այդ ամենը սևով ներկված հատվածում գտնվելու ժամանակ... իրոք դժվար է, երբ չես կարող գիտակցել, որ առանց սև կետերի, գունավորները իրենց վստահ և հաղթանակած չեն զգա...
Հ. Գ. Թող սև կետերը շատ լինեն, բայց արագընթաց անցնող, որ գունավորները էլ ավելի ուժեղանան, էլ ավելի վստահ լինեն, բայց այդ դժվարությունները հեշտ հաղթահարելի լինեն բոլորիս համար...

Մարիամ Նազարյան

6/30/2013

Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի

Ամբողջ աշխարհում երիտասարդները և ոչ այնքան երիտասարդները մեծ ուրախությամբ են սպասում հանգստյան օրերին: Նրանք ողջ շաբաթվա ընթացքում մտածում են, թե ինչպես և որքան հետաքրքիր ու զվարճալի են անցկացնելու այդ օրերը: Առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ հանգստյան օրերը դրանք Ձեր մասին մտածելու օրերն են, մոռացե՛ք բոլոր խնդիրների ու գործերի մասին և մտածեք միայն հաճելի բաների մասին: Շաբաթը հենց այդպես էլ բաժանված է` աշխատանքային օրեր և հանգստյան օրեր` աշխատելու և հանգստանալու համար: Ինչպես ասել են հայտնի մարդիկ, որպեսզի լավ և արդյունավետ աշխատել, անհրաժեշտ է լավ հանգստանալ:
Շատ երկրներում հանգստյան օրերը մեծ գնումների և շաբաթվա համար անհրաժեշտ սննդամթերքի գնման օրեր են: Այդ մեկ կամ երկու օրը կարող են լինել նաև կարճատև, սակայն հետաքրքիր ճանապարհորդությունների, սպորտային միջոցառումների, մշակութային կենտրոններ այցելելու օրեր: Ինչպես հայտնի է, հայ պատանիների համար հանգստյան օրերը լավագույն օրերն են տատիկի տանը անցկացնելու համար: Նախկինում բազմաթիվ և հետաքրքիր բակային խաղերի օրեր էին դրանք, այժմ` համակարգչային երկար խաղերի, նամակագրությունների և նման այլ բաների:
Ամեն դեպքում, այդ օրերը դառնում են ամենահիշվողը մեր կյանքում: Տարբեր երկրներում սովորությունները տարբեր են: Մի շարք երկրներում հանգստյան օրերին տան անդամներից յուրաքանչյուրը տարբեր տեղ կարող է մեկնել: Որոշ երկրներում էլ, ինչպես մեզ մոտ, հանգստյան օրերը լավագույն առիթն են ընտանիքի հետ անցկացնելու և անմոռանալի ժամանակ ունենալու:
Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում տոն է նշվում: Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի:
Մարիամ Նազարյան 

6/29/2013

Ի՞նչ է ինքնագնահատականը

Ինչպե՞ս ճանաչել ինքդ քեզ, ինչպես ռեալիզացնել քո հնարավորությունները, ինչպես դառնալ ինքնուրույն մտածող, յուրօրինակ անհատ: Նման հարցերի պատասխանը կստանաք հետևելով մեր հոդվածում բերված նյութին:
Մեր դպրոցներում կրթությունը և դաստիարակությունը այնպես է դրված, որը հնարավորություն չի տալիս սովորողներին ի ցույց դնել իրենց էներգիան և մտքերը տարբեր առաջարկությունների ձևով:
Այդ իսկ հանգամանքից ելնելով, ներկայացնենք առաջինը, թե ինչ է ինքնագնահատականը:
Գիտակցությունը այն ամենի, թե ինչքանով ենք մենք վստահ ինքներս մեզ, ինչքանով ենք սիրում, ինչքան ենք հատկացնում մեր խնամքին, կոչվում է ինքնագնահատական: Անհատը, ով անթաքույց սիրում և գնահատում է իրեն, ունի բարձր ինքնագնահատական:
Իսկ ով մտածում է, որ ինքը արժեքներ չունի սիրելու և սիրվելու, ունի ցածր ինքնագնահատական:
Սակայն ինքնագնահատականը ժամանակի ընթացքում անընդհատ կրում է փոփոխություններ: Ինչ-որ  պահի, մենք կարող ենք զգալ, որ մեզ շրջապատողները առավել են մեզնից, և ինքնագնահատականը իջնի կամ հակառակը:
            Որտեղից է սկսվում ինքնագնահատականը:
            Մեր ծնողները ցանկանում են որ մենք գնանք առաջին ուղիով, ընկերները` երկրորդ, հեռուստատեսությունը այլ բան է ասում: Եվ այս ամենի արդյունքում մենք կարող ենք կորցնել մեր անհատականությունը:
            Ինքնագնահատականի համար եկեք նայենք ներքևի դիագրամին, որտեղ մեր կյանքի յուրաքանչյուր շրջանը նշված է X նշանով. 
Աղյուսակ 1
Ձախ կողմի  X –ը ցույց է տալիս ով ենք մենք այժմ, իսկ աջ կողմինը` ինչ էիք ուզում դառնալ:
            Նույնպես կօգնի ձեզ իմանալ, թե շրջապատը ինչպիսի ազդեցություն է ունենում Ձեր ինքնագնահատականի վրա:
            Պատասխանեք հետևյալ հարցերին.
1.      Երբ Դուք խափված եք, ո՞վ կստիպի Ձեզ ավելի լավ զգալ.
-        Ես______________________
-        Ինչ-որ մեկը______________
-        Այլ մարդիկ_______________
2.      Երբ որ Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի է, ո՞վ է ստիպում Ձեզ զգալ ավելի վատ.
-        Ես___________________
-        Մեկ ուրիշը____________
-        Այլ մարդիկ_____________
3.      Ո՞վ է կարգավորում Ձեր զգացմունքները
-        Ես____________
-        Ինչ-որ մեկը_____________
-        Այլ մարդիկ______________
Երբեմն մենք հասկանում ենք, որ ծախսում ենք մեծ էներգիա մեր մտերիմների կամ այլ մարդկանց վրա: Մենք կարող ենք կախման մեջ լինել այլ մարդկանցից: Բայց, ի՞նչ է կատարվում, երբ նրանք հիվանդ ենք, կամ մեր կողքին չեն կամ մի փոքր հոգնելեն: Եթե մեր ինքնագնահատականը ամբողջությամբ կախված է նրանցից, գոյություն ունի լուրջ խնդիր, ինչպես դառնալ անհատ, ով կարող է գնահատել ինքն իրեն:
Եթե մենք հավատում ենք մեզ, ապա կարող ենք փոխվել դեպիայն ուղղությունը, որը մենք ցանկանում ենք:

Աղբյուրը` "Думай, пытайся, развивайся" Джил Андерсон

comment