Translate

1/14/2014

Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի


Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի, ընդամենը մեկ ուղարկված նյութից, ինչի համար շատ շնորհակալ եմ Հրաչյա Մանուկյանին, ով հանդիսանում է հաջողության բլոգի, ինչպես նաև https://www.truthly.me/ - ասե՛ք ինձ ճշմարտությունը, սոցիալական կայքի հեղինակը:
Ստանալով ինձ համար շատ կարևոր և դրական արձագանքներ իմ առաջին նյութի վերաբերյալ, այն կրեց շարունակական բնույթ: http://success.am/author/mariam_nazaryan/ 
Որոշ ժամանակ անց որոշեցի փոխել մասնագիտությունս, սկսեցի լրագրություն ուսումնասիրել, սովորել, այնուամենայնիվ որոշեցի դառնալ տնտեսագետ-լրագրող՝ համադրելով արդեն առկա մասնագիտությունը նորի հետ: Ինչ խոսք, լուրջ տնտեսագետ-լրագրող լինելու մասին վաղ է խոսելը, մինչ այդ հարկավոր է շատ սովորել...
Հաջողության բլոգը որոշ ժամանակ անց փոխեց իր ֆորմատը. շարունակեցի մնալ հաջողության բլոգի մշտական ընթերցողը, իսկ գործարար մարդկանց խորհուրդ կտամ հետևել նաև բիզնես գաղտնիքներ բլոգի նյութերին :)
Այնուհետև ես սկսեցի աշխատել Love.am ամսագրի էլեկտրոնային պարբերականի հետ, որից հետո ընկերներիս օգնությամբ և խորհուրդներով բացեցինք մեր բլոգը - Սպասված:
Սպասված - տարօրինակ է հնչում, պարզապես այլ տարբերակ չկար, դոմենի խնդիր կար, ի վերջո, այդքան էլ վատ չէ :)
"Արի տուն" ծրագրի շրջանակներում աշխատելու ժամանակ հասկացա որքան սովորելու և աշխատելու կարիք կա լրագրության բնագավառում:
Եվ լսելով իմ ամենասիրելի դասախոսի /դիպլոմային աշխատանքի ղեկավար/՝ Մարիամ Բաբայանի խորհուրդը, կաշխատեմ դառնալ լավ տնտեսագետ-լրագրող:
Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու, մեր փոքրիկ, բայց ջերմ թիմի բոլոր անդամներին, իմ բոլոր ընկերներին, ծանոթներին՝ մեզ հետևելու և բազմիցս աջակցելու համար, ձեր բոլորի շնորհիվ է, որ մեր աշխատանքները դեռ շարունակվում են:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ








Մարիամ Նազարյան

12/31/2013

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ


Շնորհավորում ենք Սպասված բլոգի թիմի բոլոր անդամներին.
Sonul Hovhannisyan -ին էլեկտրոնային գրքեր ստեղծելու հարցում մեզ օգնելու համար, Annie Yoann -ին "Պատանի նկարիչներ" էջ ստեղծելու գաղափար տալու և աջակցելու համար, Ann Babayan -ին , մեր ամենաժպտերես և ուրախ թիմի անդամին հատուկ շնորհակալություն ենք հայտնում "Ձեռքի աշխատանքներ" էջի աշխատանքները լավագույնս կատարելու համար,
ինչպես նաև բլոգի ստեղծման առաջին իսկ օրից մեր աշխատանքներին անմիջական մասնակցություն ունեցած Aram Nersesyan-ին, ով բլոգի բոլոր նկարների, վիդեոների... հեղինակն է, Dalita Avanessian -ին մեզ հետ համագործակցելու համար, և , իհարկե, Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանին՝ մեր կողմից ստեղծված էլեկտրոնային գրքերը իրենց արխիվում ավելացնելու համար, և գրքասերների ակումբին՝ Armen Abgaryan և Ani Avagyan, մեզ աջակցելու և մեզ հետ համագործակցելու համար:
Շնորհավորում ենք նաև մեր մրցույթի մասնակիցներին՝ Hakob Hakobyan, Mona Dan, Vazgen Etumyan, Aram Stephanyan և :)
Elen Sargsyan -ին, Lilit Sargsyan -ին, Sim Hovhannisyan -ին մեզ բազմիցս աջակցելու համար 
Շնորհավորում ենք Ձեր բոլորի Ամանորը, մաղթում նոր հաջողություններ 2014 թվականին, և ցանկանում ենք, որ մեր համագործակցությունը Ձեզ հետ շարունակվի նաև գալիք տարում :)




12/25/2013

Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ: Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը...

Մարիամ Նազարյան 

comment