Համարու՞մ եք Ձեզ այս կյանքում կայացած,
հասարակության մի մասը կազմող անհատ:
Աշխարհում յուրաքանչյուրս մի մասնիկն է Երկիր մոլորակի և, որքան էլ զարմանալի է, մենք կազմում ենք այդ ամբողջականության մի փոքրիկ մասն անգամ,
բայց յուրաքանչյուրիս գոյությունն է, որ ապահովում է այդ ներդաշնակ միասնությունը:
Ես ինձ համարում եմ կյանքում կայացած, որոշ թերացումները հաշվի առնելով, և, ի վերջո,
ես էլ եմ հասարակության անդամ, և որպես մարդ-անհատ, դեմ չեմ իմ կարծիքն ու տեսակետը
հայտնելու մարդկությանը:
Հաջողա՞կ
եք Ձեզ համարում այս կյանքում:
Կարծում եմ հաջողակ և երջանիկ չեն ծնվում, այլ դառնում
են: Այո, ես հաջողակ մարդ եմ: Հաջողակը մի
փոքր լայն հասկացություն է` կախված անձնավորության կարգավիճակից, նրա համար հաջողակ
լինելը տարբեր բաներ կարող է նշանակել…
Հավատու՞մ
եք այս կյանքում հրաշքների:
Կյանքն
ինքնին
հրաշք է: Պետք է դա գիտակցի մեզանից յուրաքանչյուրը: Մոլորակի միակ անկրկնելի հրաշքը
մարդն է, ով ծնվում է աշխարհի երեսին իր յուրովի կերպարանքով, չնմանակելով ոչ-ոքի: Յուրաքանչյուրս ունենք մեր ուրույն տեղը այս աշխարհում և տարբերվում ենք մեր արտաքինով, մտածելակերպով, գաղափարներով, և շատերն են ձգտում լիդերության: Առհասարակ, կյանքում հրաշքներ
քիչ են լինում, իսկ տեսնել և գնահատել այդ ամենը, չի հաջողվում շատերին: Պետք է գնահատել
բնության զարթոնքը, մարդկային հանճարեղ մտքերը, մշակութային արժեքները, այդ ամենը ինձ
համար ուղղակի հրաշքներ են, որոնք կարող են միտքդ տանել շատ հեռուներ: Ես հավատում
եմ հրաշքների գոյությանը:
Որքանո՞վ
է Ձեզ անհանգստացնում մարդկանց կարծիքը Ձեր անձի հանդեպ:
Եթե բացասական կարծիք եմ լսում, դա երբեմն ինձ ուրախացնում
է: Չէ՞ որ անհայտ մարդու մասին չեն խոսի, դա ինձ համար նշանակում է որ որոշակի տեղ
եմ զբաղեցնում հասարակությունում, և գուցե նախանձի և քննադատության առիթ լինում: Մենք գիտենք, որ որքան մարդը հանճարեղ է լինում, այդքան էլ հասարակ է լինում, և կարողանում
է իրեն համարել հավասար բոլորին, անկախ նյութական և հոգևոր արժեքներից: Մարդն ինչքան վեր է դասում իրեն, այնքան վար է
գտնվում, նույնիսկ ավելի քան ինքն է պատկերացնում:
Ի՞նչ
է սերը:
Որքան էլ շատերը որոշ ժամանակ հրաժարվում են այդ մասին մտածել, սակայն այդ ժամանակ ավելի շատ են մտածում և սիրում: Ինչպես բոլորս գիտենք, այն տարբեր դրսևորումներ է ունենում. սեր ծնողների, ընկերների, երեխաների և այլ մարդկանց, նույնիսկ իրերի նկատմամբ: Տարբեր տարիքում ծնողների նկատմամբ սերը տարբեր աստիճանների և մակարդակների վրա է գտնվում. դա նկատած կլինի մեզանից յուրաքանչյուրը: Երբեք պետք չեն գունազարդ բառեր, հաճոյախոսություններ, այդ ամենը զգացվում է մեկ հայացքից անգամ: Ինչպես ասել է
Արքիմեդը. <Սերը թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել>: Ես կասեմ իմ կարծիքը այդ մասին: Ճիշտ է, շատ հաճելի է, երբ քեզ սիրում են, դա մեկ այլ զգացողություն է, սակայն երբ ինքդ էլ ես սիրում, այն նմանվում է մեկ ամբողջական, գեղեցիկ, գունավոր գնդի, որն անընդհատ, նույնիսկ իներցիայով շարժվում է առաջ: Այո, ես ոչ թե սիրահարվել, այլ սիրել եմ, և սիրում եմ:
Եվ վերջում, ինչ
կմաղթեք Ձեր ընթերցողներին:
Սիրե’ք և հարգե’ք բոլորին` անկախ ազգությունից, տարիքից, կարգավիճակից: Ամեն չար միտք, վատ ցանկություն` բումերանգի պես կարող է ետ վերադառնալ: Հաջողության գաղտնիքը դրանում է…
Մարիամ Նազարյան
Մարիամ Նազարյան