Դալիթայի նվերը ԵՐԵՎԱՆԻՆ |
Դալիթա Ավանեսյանը ունի նոր երգ, որը սիրով նվիրում է Էրեբունի-Երևանի 2795-ամյակին:
«Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի Երևանի տոնը, ի սրտե ցանկանում եմ, որ մեր Երևանը միշտ լուսավոր լինի և երաժշտությունը միշտ վառ և ջերմ պահի նրա հայկական հոգին»,- իր շնորհավորական խոսքում նշեց Դալիթա Ավանեսյանը:
Այս գեղեցիկ երգը Դալիթային նվիրել է Էդմոնդ Մակարյանը:
«Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ստեղծագործական թիմին՝ հեղինակին՝ Էդմոնդ Մակարյանին և A-production-ի անձնակազմին՝ Դավիթ Դանիելյանին և Դավիթ Ջավադյանին, որ այսքան կարճ ժամանակում հասցրեցին պատրաստել երգը»: