Translate

Showing posts with label Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ. Show all posts
Showing posts with label Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ. Show all posts

10/06/2013

Digitec Expo 2013-ում առավելապես աչքի ընկած կազմակերպությունը



Երեք օր տևած Digitec 2013-ին մասնակցում էին տարբեր ՏՏ կազմակերպություններ, որոնցից առանձնացնենք Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից ներկայացված վարժասարքերը:
Զրուցելով ներկայացուցիչներից Սիմոն Հովհաննիսյանի հետ՝ տեղեկացանք, որ սարքավորումները ուսուցողական են և նախատեսված են մարդկանց զենքի հետ վարվելու կանոններին ծանոթացնելու  և սենյակային պայմաններում կրակել սովորեցնելու համար:
Իսկ վարժասարքերի գլխավոր նպատակը բանակի մարտունակությունը բարձրացնելն է՝ մարդկանց վարժեցնելով զենքի հետ վարվելակերպին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան պաշտպանել երկիրը:

Այն նախատեսված է և՛ բանակի, և՛ սովորական մարդկանց, և՛ աշակերտների, ինչու չէ՞, նաև ուսանողների համար:
Կարող եք ծանոթանալ վարժասարքերի հնարավորություններին պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներում:


Մարիամ Նազարյան 
05.10.2013
Digitec Expo 2013

comment