Ես եմ, դու ես, ես չկամ...Ես և դու մեկ ամբողջություն ենք: Ամբողջականության մեջ ես և դու չկանք:
Այնուամենայնիվ
մենք կանք, մենք անհատ ենք, անհատականություն, հասարակության անդամ, մեր կարծիքը ծանրակշիռ
է գուցե, մեր որոշումները էական և կարևոր են գուցե, բայց ես չկամ, դու էլ չկաս:
Փոխարենը կանք մենք` մեկ
ամբողջական էություն, մեկ ամբողջական հոգու արտացոլում:
Իմ միտքը տատանվում
է ուժգին քամուց, որոշումս արմատախիլ է անում փոթորիկը ուժգին, բայց ես չկամ, իսկ մեր
միտքն ու կարծիքը, ի տարբերություն ինձ, ամուր և անսասան են:
Ես եմ, դու ես, մենք ենք...
Ես տարակուսում
եմ, տարբեր պարագաներում գուցե երկար երկմտում, բայց ես չկամ, իսկ մենք վստահ և մտածված
ու հաստատակամ առաջ ենք շարժվում, իսկ ճանապարհին հանդիպած դժվարությունները մեզ չեն
կարող ստիպել երկմտել:
Տրված խնդիրը
ես հաստատ կլուծեմ 2 ժամում, բայց ես չկամ այլևս, իսկ մենք այն կլուծենք, հավանաբար,
10 րոպեում:
Մենք քայլում
ենք դեպի անհայտ, բայց մեր համար ակնհայտ ուղով, սակայն ես չկամ, դու չկաս, հետևաբար
չկա նաև <մենք>-ը, այսուհետ կա <նա>. <նա>-ն` ես եմ, դու ես, մենք
ենք…
Ես եմ, նա է, ես չկամ...
<Նա>
մեզ հուսախաբ չի անի, <Նա> շատ վստահ է, ուժեղ, պատրաստ ամեն դժվարություն հաղթահարելու,
պատրաստակամ է և ունի հետևորդներ, դաշնակիցներ ու աջակիցներ…
<Նա>
արդեն ունի իր ուրույն տեղը հասարակության մեջ, դեռ ոչ այդքան հաստատված, բայց ջանք
և եռանդ չի խնայում` հասնելու մեծ բարձրունքների, իսկ հաջողությունը սարերի ետևում
չէ, այս պահին այն շատ մոտ է :
<Նա> զարգացրել է իր տրամաբանությունը, միտքը ճկուն է, մարզված, պատրաստ մրցելու, մատուցելու, առաջադրելու իր տեսակետը հասարակության մեջ և իր գաղափարներով կսլանա առաջ` իրականացնելով այդ ամենը համապատասխան ոլորտներում և ճանաչում կունենա հասարակության լայն շերտերում:
<Նա> անչափ աշխատասեր է, հանգիստը նրա համար չէ. անդադար և մեծն նվիրումով աշխատանքն է բնորոշ իրեն:
<Նա>
ընդզվող է տիրող անօրինականություններին, պայքարող է և արդարության ջատագով:
<Նրա>
հոգեկան աշխարհը շատ հուզական է, այն լի է վեհ գաղափարներով, անդառնալի իրականության
հետևանքների սարսափելի զգացումներով, սակայն <նա> անկոտրում է, քանի որ <նա>
ես եմ, դու ես և մենք ենք, իսկ մենք արագ ընկճվող և հանձնվող չենք և չենք լինի…
Մարիամ Նազարյան