Translate

9/15/2013

Քննարկում. Ստենդալ – Կարմիրը և սևը


Գրքասերների ակումբում վերսկսվել են քննարկումները:
Քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հանրապետության 37 հասցեում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցից, Հովնանյան հիմնադրամ, 2-րդ հարկ):
Հրավիրում ենք բոլորին մասնակցելու քննարկմանը:
Քննարկվելու է Ստենդալի ստեղծագործություններից  «Կարմիրը և սևը»:
Անցնելով հղումով կարող եք ներբեռնել գրքի ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն տարբերակները, ինչպես նաև գրքի աուդիո տարբերակը:
 Գրքասերների ակումբ :)


9/14/2013

«Նատֆուդ» ՓԲԸ-ն շուտով հանդես կգա նոր ապրանքանիշով


Նատֆուդ ընկերությունը մսամթերք վերամշակող և արտադրող խոշորագույն կազմակերպություններից մեկն է Հայաստանում:
Նատֆուդ ՓԲԸ-ն 1998թ-ից գործունեություն է ծավալում մսամթերքի արտադրության ոլորտում և ներկայացնում է «Բիէլլա» և «Ֆերմա» ապրանքանիշերը:
2013թ. փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Նատֆուդ» ՓԲԸ-ի նոր գործարանի պաշտոնական բացումը:
Շուտով շուկայում կարող ենք տեսնել նոր ապրանքանիշ՝ «Ինեսսա» անվանումով: 
Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Հեղինե Սուքիասյանից տեղեկացանք, որ ընկերությունը մսամթերքը ներմուծում է Եվրոպայից և Հնդկաստանից:
Ներմուծված մսամթերքը ենթարկվում է լաբորատոր ստուգման առաջին հերթին պետության կողմից: Բացի այդ գործարանում առկա են երկու լաբորատորիաներ, համապատասխանաբար հումքի ստացման և արտադրանքի բացթողնման վայրերում: 
«Ֆերմա» ապրանքանիշը ներկայացնում է փաթեթավորված տեղական թարմ միս: 
Տեղական մսամթերով պատրաստվում է միայն բարձր կարգի բաստուրման:
Ինչպես նշեց մարքեթինգային բաժնի ղեկավարը, ընկերությունը հենց ստեղծման օրվանից նպատակ է ունեցել ունենալու իր սեփական արտադրությունը, որը ենթադրում է արտադրություն, որը կունենա իր սեփական արտադրական հումքը: Տվյալ դեպքում ընկերությունը ինքը կզբաղվի անասնաբուծությամբ: Նման պարագայում էլ ավելի մատչելի և հասանելի կլինի արտադրանքը սպառողների համար:

Armenia Expo 2013, սեպտ. 13-15


Մարիամ Նազարյան
14.09.2013
Armenia Expo 2013






9/13/2013

Մեր քաղաքում մի նոր տոն է


Դալիթա – Մի նոր տոն /երգի պրեմիերա/



Մի նոր տոն է մեր քաղաքում շուտով. Դալիթա Ավանեսսյանը մի քանի օրից կտոնի իր ծննդյան տարեդարձը: 
«Մի նոր տոն» երգի հեղինակը Ռաֆֆի Ալթունյանն է: Առաջին համագործակցության արդյունքում ծնվել է հաջող մի երգ` «Դու չկաս», որը դարձել է հիթ:

Սա երկրորդ համագործակցությունն է:
Դալիթան շնորհակալություն է հայտնում իր ավագ ընկերներին` Գարիկ Գևորգին, ով գործիքավորել է երգը, և հնչյունային ռեժիսոր Արա Ավետիսյանին, և, իհարկե, իր ուսուցչուհուն` Էմմա Ասատրյանին, ով մեծ ներդրում ունի բոլոր ձայնագրություններից առաջ:






Իսկ հիմա վայելեք Դալիթայի նոր երգը`  «Մի նոր տոն»:

Մեր նվերը Դալիթային :)

comment