Translate

9/13/2013

Մեր քաղաքում մի նոր տոն է


Դալիթա – Մի նոր տոն /երգի պրեմիերա/



Մի նոր տոն է մեր քաղաքում շուտով. Դալիթա Ավանեսսյանը մի քանի օրից կտոնի իր ծննդյան տարեդարձը: 
«Մի նոր տոն» երգի հեղինակը Ռաֆֆի Ալթունյանն է: Առաջին համագործակցության արդյունքում ծնվել է հաջող մի երգ` «Դու չկաս», որը դարձել է հիթ:

Սա երկրորդ համագործակցությունն է:
Դալիթան շնորհակալություն է հայտնում իր ավագ ընկերներին` Գարիկ Գևորգին, ով գործիքավորել է երգը, և հնչյունային ռեժիսոր Արա Ավետիսյանին, և, իհարկե, իր ուսուցչուհուն` Էմմա Ասատրյանին, ով մեծ ներդրում ունի բոլոր ձայնագրություններից առաջ:






Իսկ հիմա վայելեք Դալիթայի նոր երգը`  «Մի նոր տոն»:

Մեր նվերը Դալիթային :)

9/10/2013

Հայաստան - Դանիա հանդիպման պրոմոհոլովակ



Երկար սպասված հանդիպում, Հայաստան - Դանիա խաղին այս անգամ լրջագույնս պատրաստվել են թե' երկրպագուները, թե' խաղացողները:
Իսկ հանդիպումից առաջ մենք կրկին պատրաստել ենք պրոմոհոլովակ, այս անգամ Հայաստան - Դանիա հանդիպման:

Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր հավաքականին :)

9/07/2013

Հայտարարություն մրցույթի մեկնարկի մասին



Հայտարարում ենք "Մրցույթ դպրոցականների համար" նախաձեռնության սկիզբը: 
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել այս նախաձեռնությանը, խնդրում ենք մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր տվյալները, որով կհաստատվի Ձեր մասնակցությունը: Այս փոքրիկ գործողությունից հետո միայն կհաշվարկվեն Ձեր միավորները որպես մրցույթի մասնակից:
Իսկ հիմա կարող եք անցնել այս հղումով և լրացնել թեստը. Թեստ մաթեմատիկա առարկայից




Այսօր ընտրված են հարցեր մաթեմատիկայից, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հարցերը հիմնականում 4-րդ դասարանից բարձր դպրոցականների համար են: Լրացուցիչ հարցեր կլինեն նաև ավագ դպրոցի դպրոցականների համար:
Մրցույթի արդյունքները կհայտնենք սեպտեմբերի 15-ին:
Շնորհակալություն :)
Սպասված բլոգի թիմ :)

comment