Translate

9/07/2013

Մրցույթ դպրոցականների համար



Հրավիրում ենք դպրոցականներին մասնակցելու մեր մրցույթին:
Մասնակցելու համար հարկավոր է միայն մեծ ցանկություն, ազնվություն և, իհարկե, գիտելիքներ, մասնավորապես անգլերենի, մաթեմատիկայի, հայերենի իմացություն:
Մրցույթի սկիզբը կհայտարարենք այսօր երեկոյան, իսկ մինչ այդ կխնդրենք ցանկացողներին միանալ մեզ և ձեր տվյալները (անուն, ազգանուն, դասարան, տարիք, դպրոց) ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին` spasvats.blog@mail.ru :
Մրցույթի սկիզբը և մանրամասն տեղեկություններ մրցույթի մասին  կարող եք ստանալ մեր ֆեյսբուքյան էջից:
Սպասված բլոգ

Շնորհակալություն :)



9/06/2013

Հայաստան - Չեխիա հանդիպման պրոմոհոլովակ


Բոլորս անհամբերությամբ սպասում ենք այսօր Պրահայում կայանալիք Հայաստան - Չեխիա խաղին:
Հանիպումից առաջ պատրաստել ենք հանդիպման պրոմոհոլովակը:
Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր հավաքականին :)

Czech Republic vs ARMENIA Promo HD

8/31/2013

«Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողություն

«Արի տուն» ծրագրի 8-րդ փուլի մասնակիցներ. «Հայրենիքում ապահով է ավելի, քան Սիրիայում»

            Քնար Քարամյանը և Մերի Բոյաջյանը ծնունդով Սիրիայից են: Ընկերուհիներով որոշել են մասնակցել «Արի տուն» ծրագրին և միասին անմոռանալի օրեր անցկացնել:
Քնար Քարամյանը 15 տարեկան է  և արդեն 8 ամիս է ինչ հայրենիքում է:
«Շնորհակալ ենք լավ ընդունելության համար…. Երբ վերադարձանք, մեր քաղաքում շատ ուրախ մեզ ընդունեցին, այստեղ ավելի ապահով է: Ուրախ ենք, որ հետ եկանք… Ամենից շատ Նորավանքն է ինձ դուր եկել»:  Քնարը ցանկանում է դեղագետ դառնալ:
        Մերի Բոյաջյանը 16 տարեկան է,  հայրենիքում իրեն լավ է զգում, չնայած որոշ իր կողմից նկատած հակասությունների, և արդեն մեկ տարի է ինչ Երևանում է բնակվում, հաճախել է հայկական ավագ դպրոց, իսկ եղբայրը Հայաստանում սիրիական դպրոց է հաճախում:
«Արի տուն» ծրագրի բոլոր մասնակիցները իրենց շնորհակալական խոսքերը ուղեցին ծրագրի կազմակերպիչներին և ծրագիրը կյանքի կոչող Սփյուռքի նախարարության աշխատակազմին:




"Արի տուն" ծրագրի 8-րդ փուլի մասնակիցներ





30.08.2013
Աղավնաձոր

comment