Translate

8/31/2013

«Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողություն

«Արի տուն» ծրագրի 8-րդ փուլի մասնակիցներ. «Հայրենիքում ապահով է ավելի, քան Սիրիայում»

            Քնար Քարամյանը և Մերի Բոյաջյանը ծնունդով Սիրիայից են: Ընկերուհիներով որոշել են մասնակցել «Արի տուն» ծրագրին և միասին անմոռանալի օրեր անցկացնել:
Քնար Քարամյանը 15 տարեկան է  և արդեն 8 ամիս է ինչ հայրենիքում է:
«Շնորհակալ ենք լավ ընդունելության համար…. Երբ վերադարձանք, մեր քաղաքում շատ ուրախ մեզ ընդունեցին, այստեղ ավելի ապահով է: Ուրախ ենք, որ հետ եկանք… Ամենից շատ Նորավանքն է ինձ դուր եկել»:  Քնարը ցանկանում է դեղագետ դառնալ:
        Մերի Բոյաջյանը 16 տարեկան է,  հայրենիքում իրեն լավ է զգում, չնայած որոշ իր կողմից նկատած հակասությունների, և արդեն մեկ տարի է ինչ Երևանում է բնակվում, հաճախել է հայկական ավագ դպրոց, իսկ եղբայրը Հայաստանում սիրիական դպրոց է հաճախում:
«Արի տուն» ծրագրի բոլոր մասնակիցները իրենց շնորհակալական խոսքերը ուղեցին ծրագրի կազմակերպիչներին և ծրագիրը կյանքի կոչող Սփյուռքի նախարարության աշխատակազմին:




"Արի տուն" ծրագրի 8-րդ փուլի մասնակիցներ





30.08.2013
Աղավնաձոր

Դալիթա Ավանեսյանը նոր ուսումնական տարվա սկզբին


Դալիթան այս տարի ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Եվրոպական քոլեջի «Մենեջմենթ» բաժինը:
Դալիթան այժմ սովորում է միաժամանակ երկու երաժշտական հաստատություններում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի պետական ջազ–քոլեջում: Այս շնորհալի  աղջիկը մասնակցել է «Արի տուն» ծրագրի և՛ բացման, և՛ փակման հանդիսավոր արարողություններին` իր երգերով  ողջունելով  արիտունցիներին և նոր հանդիպումների հույս հայտնել:
Դալիթան մեզ բոլորիս 2011 թվականին հիացրել է իր կատարմամբ՝ մանկական եվրատեսիլում:
Մաղթում ենք, որ գալիք ուսումնական տարին Դալիթայի և նրա հասակակիցների համար լավագույնը լինի` նոր գիտելիքների ձեռքբերումներով, իսկ երգը նրա ուղեկիցը լինի ողջ կյանքում:
 
"Արի տուն" ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողություն


Դալիթա Ավանեսյան

 30.18.2013
Աղավնաձոր

8/17/2013

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման արարողություն

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը. «Շենացնենք մեր մայր արարատյան հայրենիքը»
Օգոստոսի 16-ին Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը և ՀՀ  սփյուռքի նախարարության աշխատակիցները:
Արիտունցիները իրենց ողջույնի խոսքով, ասմունքով, երգով ու պարով հուզեցին ներկաներին: Արիտունցիներին ողջունեց նաև Դալիթա Ավանեսյանը և իր  «Welcome to Armenia-Բարի
գալուստ Հայաստան» երգով բարի գալուստ մաղթեց և ցանկացավ, որ մասնակիցներն իրենց հետ տանեն լավ ու գեղեցիկ հուշեր ու  կրկին ջերմ կարոտով վերդառնան հայրենիք:
Արիտունցիներին հայրենասիրական երգերով ոգևորեցին «Հայկազունք» խմբի երգիչները, որոնց կատարումներին միացան նաև ծրագրի մասնակիցներն ու հյուրերը:
                                                                                                                                                   
   ՀՀ սփյուռքի փոխնախարար պարոն Ջիլավյանը իր և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց, որ եկել են և մասնակցում են այս հայրենասիրական ծրագրին: Մասնակիցներին հորդորեց, առաջարկեց, որ բոլորը իրենց բնակության երկրում կատարեն հայրենիքի համար լավ գործեր և ամրապնդեն կապը հայրենիքի հետ: « Մի քանի օրից բոլորդ կլինեք ձեր բնակության երկրում, սակայն հույս ունենք, որ նորից կվերադառնաք հայրենիք, բոլորդ կտեսնեք իրար, տանը կխոսեք հայերեն, եթե ամուսնանաք, ապա միայն հայի հետ և ձեր երեխաներին կկնքեք հայրենի երկրում»:
Երեկոն ավարտվեց ավանդական հրաժեշտի խարույկի մոտ, որի շուրջ մինչև ուշ երեկո պարում, երգում էին ծրագրի մասնակիցները, ովքեր մեկ օր հետո հրաժեշտ էին տալու հայրենիքին՝ նոր վերադարձի ակնկալիքով:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեց շուրջ 120 պատանիներ՝ աշխարհի 15 երկրներից:

comment