Translate

8/10/2013

«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման արարողություն



Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը. «Եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, բոլորս կվերադառնանք»:



            Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի հերթական փուլերից 5-րդ փուլի փակման արարողությունը:
            Իրենց տպավորություններով կիսվեցին Դանիել Դանիելյանը և Արգիշտի Թումանյանը:
Դանիելը Հայաստան է եկել Գերմանայի Քյոլն քաղաքից: 18 տարեկան է և առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Գերմանիայում հայկական դպրոցներ չկան, սակայն Դանիելը հաճախել է «Սիլվա Կապուտիկյանի» անվան հայկական միություն, որտեղ սովորել են հայերեն գրել, կարդալ: Այստեղ՝ հայրենագիտության դասերին, սովորել է հայկական պարեր:
            Գերմանիայում ավարտել է դպրոցը և ցանկանում է մենեջեր դառնալ:
            «Հայաստանում կանոնները չեն պահում, փողոցներում շատ ենք տեսնում մարդկանց, ովքեր աղտոտում են փողոցը: Գերմանիայի բոլոր քաղաքներն են շատ մաքուր… »:
            Գերմանիայում ծնված Դանիելը, կարգապահության և մաքրության կողմնակից լինելով, մեծ տպավորություններով և վառ հիշողություններով կվերադառնա Գերմանիա:
           

            20-ամյա Արգիշտի Թումանյանը եկել է Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքից: Վերջին անգամ 6 տարի առաջ է եղել Հայաստանում, երբ հյուրընկալվել էր հարազատների տանը՝ Վանաձոր քաղաքում:
            «Արի տուն» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր ընկերներ: Այնտեղ հայկական դպրոց է հաճախել և այժմ լոգիստիկա է սովորում:
            Արգիշտին Դոնի-Ռոստովի հայերին բաժանում է 2 մասի. նրանք, ովքեր գաղթել են Անիից և խոսում են արևմտահայերեն, և երկրորդ՝ Հայաստանից գաղթած հայեր, ովքեր գաղթել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
            Դոնի-Ռոստովի մեջ է մտնում Նոր Նախիջևան քաղաքը, որտեղ հիմնականում հայեր են:
            «Օտարների մեջ հայերն իրենց ավելի ապահով են զգում: Եթե Հայաստանում բարեփոխումներ լինեն, ստեղծվեն բարենպաստ պայմաններ, ապա բոլորս կվերադառնանք…»:
            Հայրենիքի հետ կապված բոլոր նորություններին հետևող Արգիշտին մտահոգված էր Հայաստանի ներկա դրությամբ…
IT Photography

09.08.2013

8/09/2013

Ինչպե՞ս հասնել հաջողության

Երբ լավագույն ուսուցիչը մահվան շեմին էր, աշակերտը մոտենում է նրան և շշուկով հարցնում. «Մինչ Դուք կլքեք մեզ, կարող եք ասել, կյանքի ԳԱՂՏՆԻՔը, իմաստուն ուսուցիչ»:
Մտածելով մի քանի րոպե, վերջին ուժերը հավաքելով, նրան հաջողվեց խոսել. «Կյանքը նման է գետի»:
Աշակերտը շրջվեց և ասեց կողքինին. «Ուսուցիչը ասաց, որ կյանքը նման է գետի, փոխանցի’ր այն հաջորդներին»:
Բայց նրանցից մեկը ասաց. «Մեկ րոպե, կյանքը նման է գետի, ի”նչ է սա նշանակում: Հարցրեք, թե նա ինչ է ի նկատի ունեցել»:
Լավագույն աշակերտը նորից հարցրեց. «Կներեք, մեծագույն ուսուցիչ, բայց մեզնից մեկը չի հասկանում, և ցանկանում է իմանալ, թե Դուք ինչ ի նկատի ունեք. Կյանքը նման է գետի»:
Հավաքելով իր վերջին ուժերը` նա արտաբերեց վերջին խոսքերը. «Լավ, այդ դեպքում նա նման չէ գետի»:
«Ծովախեցգետնին , երբ նետում են ջրից, չկա բավարար էներգիա, որպեսզի շարժվի դեպի ծովը, բայց նա սպասում է, երբ ալիքը կգա, և նա կվերադառնա այնտեղ, որտեղից նրան նետել էին, և կմահանա, չնայած, որ փոքրիկ ջանքերը կարող են մոտեցնել իրեն ալիքին, որը կարող է և մեկ մղոն է հեռու նրանից: Աշխարհը լի է մարդ-ծովախեցգետնիներով, որոնք լճացել են անորոշության հովիտներում, և փոխարեն նրա , որ իրենց ջանքերը գործի դնեն, սպասում են ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻՆ, որը կտա իրենց անհրաժեշտ տեղը»,- Օրիսոն Սվիտ Մերդեն:
Տարբեր ժամանակներում Սթիվեն Կովին, Էնդրյու Կարնեգին, Զիգ Զիլարը իրենց աշխատություններում առաջարկել են 7, 10… 30 հաջողության գաղտնիքներ, կյանքի որակներ, սակայն Դան Քենեդին առաջարկում է միայն մեկը, ամենագլխավորը և կարևորը, որը կարող է բառացիորեն փոխել մարդու ողջ կյանքի փորձառությունը:
Նրանք, ովքեր ինչ-որ բանի են հասել այս կյանքում, ունեն հաջողության միայն մեկ գաղտնիք: Եթե հետևեք Դան Քենեդիի «Բոլոր հաջողության գաղտնիքներից ամենագլխավորը» գրքում բերված օրինակներին, փորձառություններին, Դուք ինքներդ կհասկանաք այդ գաղտնիքը և կստիպեք, որ այն գործի Ձեզ համար:


Մարիամ Նազարյան
Աղբյուրը` Кеннеди Дэн "Самый главный из всех секрет успеха"

8/08/2013

<Արի տուն> ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներ



17-ամյա Կառլա Սարգիսը և Գոհար Ալաբյանը Հայաստան են եկել Լիբանանից: Կառլան առաջին անգամ է Հայաստանում, իսկ Գոհարը 2 ամիս առաջ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստան՝ մշտական բնակության:
Լիբանանի հայկական դպրոցում սովորել են արևմտահայերեն գրել, կարդալ, հայրենասիրական երգեր: Այստեղ նեղվում են միայն մի բանից, որ արևելահայերենին լավ չեն տիրապետում,  և կցանկանային արևելահայերեն լավ իմանալ:
Կառլա Սարգիսը փաստաբան է ցանկանում դառնալ, իսկ Գոհար Ալաբյանը Հայաստանում պատրաստվում է սովորել խոհարարություն:
Այստեղ նոր ընկերներ են ձեռք բերել, սակայն այստեղի պատանիների ազատությունը միանգամայն տարբեր է լիբանանահայ պատանիների՝ ազատության մասին պատկերացումներից: «Արի տուն»  ծրագրի շրջանակներում այցելած վայրերից Կառլային ամենից շատ դուր է եկել Սարդարապատը: Նրանք երկուսն էլ սիրահարվել են իրենց հայրենիքին, նրա  բնությանը, օդ ու ջրին…
Կոլյան, Մարիամը և Մարգարիտան եղբայր-քույրեր են: Կոլյան և Մարիամը առաջին անգամ են Հայաստանում, իսկ իրենց ավագ քույրը՝ Մարգարիտան, 4-րդ անգամ է հայրենիք այցելում:
Նրանք Աշտարակի ձորն են ամենից շատ հավանել: Այստեղ տատիկի տանն են հյուրընկալվել: Շատ ուրախ են, որ տատիկի խորհրդով մասնակցել են «Արի տուն» ծրագրին, և այժմ գտնվում են Հայաստանում: Երեխաները հիանալի օրեր են անցկացնում՝ տեսարժան վայրեր այցելելով, իրենց հասակակից հայաստանաբնակ և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիների հետ շփվելով: Եվ ամենակարևորը՝  արդեն սովորել են հայերեն տառերը…

Մաղինե Զիքյանը Հայաստան է եկել Ֆրանսիայի Մարսել քաղաքից: Վերջին անգամ 9 տարի առաջ է եղել Հայաստանում: Հյուրընկալվել է հարազատների տանը: Հայաստանից ստացած իր տպավորություններով նա կիսվել է «Հայերն այսօրի» թղթակցի հետ:
«Այստեղ շատ ընկերասեր են, շատ ավելի ջերմ, քան Ֆրանսիայում: Ֆրանսիայում սառն են մարդիկ, այնտեղ փողոցները ավելի աղտոտ են, քան Հայաստանում: Ես սիրում եմ Հայաստանը, բայց կցանկանայի հետագայում Իսպանիայում բնակվել, Հայաստանում չեմ կարող…
Հայաստանում ինձ դուր չի գալիս, թե ինչպես են ավտոմեքենաներ վարում…»:
Մաղինեն մասնագիտությամբ կոսմետոլոգ է, և երբ վերադառնա Ֆրանսիա, կաշխատի իր մասնագիտությամբ:
Մարիամ Նազարյան
«Արի տուն» ծրագրի մասնակիցները սիրահարվել են իրենց հայրենիքին, նրա բնությանը, օդ ու ջրին…
«Արի տուն» ծրագրի մասնակից. «Այստեղ շատ ընկերասեր են»


comment