Translate

8/02/2013

Տխուր պահերին` մի կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա

Մի երևույթ, որը պատահում է բոլորի մոտ: Երբ վատ ես զգում քեզ, երբ ինչ-որ վատ բան է պատահել, երբ վիճել ես ինչ-որ մեկի հետ կամ պարզապես տխուր ես` առանց պատճառ, ամենակարևորը` ինքդ քեզ վրա չկենտրոնանալն է: Առաջինը նրա համար, որ եթե օրինակ ընկել ես և կոտրել ձեռքդ, երկար այդ մասին մտածելով` երբեք չես կարող ժամանակը ետ բերել և չընկնել: Կարելի է ասել` ավելորդ է այդ մասին մտածելը. միևնույն է ժամանակը ետ չես բերի:
Երկրորդը` մտածելով և վերհիշելով տխուր պահերն ավելի եք տխրելու, համենայն դեպս` հաստատ չեք ուրախանալու, և դժվար կլինի նման վիճակից արագ դուրս գալը: Երրորդը` պետք է մտածել, որ կարող էր նաև ավելի վատ լիներ, և ուրախանալ, որ այդպես է ավարտվել: Եվ վերջապես, անընդհատ մտածելով ձեր մասին, կորցնում եք շրջապատին տեսնելու ձեր կարողությունը, կամ մարդկանց նայում եք միայն «դժբախտության ձեր պատուհանից»:
Իմ խորհուրդը ձեզ` նույնիսկ, երբ վատ եք զգում, մի ասեք, որ վատ եք: Հաճախ կողմնակի ուշադրությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Եղե՛ք միշտ ուրախ և հաճախ ժպտացեք` գոնե մարդկանց հետ խոսելուց:

Մարիամ Նազարյան

8/01/2013

Ցանկացած ձեռնարկության հիմնական նպատակը


Կան ձեռնարկության հիմնական նպատակին հասնելու 4 ճանապարհներ:Ինչպես գիտենք ձեռնարկության հիմնական նպատակը հանդիսանում է մեծ թվով հաճախորդներ ներգրավելը կամ սպառողներ գտնելը:
Նշված 4 հնարավոր ճանապարհներն են.
- Օգտակարության ստեղծումը,
- Գնանշանակումը
- Սպառողների սոցիալական և տնտեսական վիճակին համակերպումը,
- Նրանց համար իրական արժեք ներկայացնող ապրանքների ստեղծումը:
Օգտակարություն ստեղծելնշանակում է տվյալ ծառայությունը մատչելի դարձնել բոլորի համար: Կարող ենք բերել փոստայինծառայության օրինակը: Սկզբնական շրջանում այն ծառայում էր միայն նամակների առաքմանհամար, հետագայում նման ծառայությունից սկսեցին օգտվել նաև տարբեր աշխատանքային ոլորտիմարդիկ` իրենց ծանրոցները ուղարկելու համար: Այսինքն այս ծառայության օգտակարությունը բարձրացավ:
Գնանշանակումը իր էությամբ նույնպեսշատ կարևոր է և լուրջ պատճառ կարող է հանդիսանալձեռնարկության անկման և վերելքի համար: Բերենք < Ջիլետ> ընկերության կատարած խելամիտ գնանշանակումը: Ամերիկյան աշխարհահռչակ ընկերությունը ստեղծեց անվտանգ ածելի, որը իր որակական հատկանիշներով գրեթե չէր զիջում մյուսներին, սակայն թանկ էր / մոտ 5 դոլար արժեր/: Եվ սա լուրջ պատճառ հանդիսացավ վաճառքի ծավալի անկման: ֆիրման նորույթ սահմանեց և գրեթե բաժանեց իր ածելիները 55 սենթով մանրածախ գնորդներին, իսկ մեծածախներին` 20 սենթով: Ածելին այնպես էր նախագծված, որ այն կարելի էր օգտագործել միայն ֆիրմայի արտադրված սայրով: Սայրի արժեքը 1 սենթից պակաս էր, սակայն այն վաճառվում էր 5 սենթով: Սայրը կարելի էր օգտագործել 6-7 անգամ , ինչը 10 անգամ էժան էր վարսավիրական ծառայությունից: Եվ այսպես վաճառողների թվի կտրուկ ավելացումը նպաստեց ֆիրմայի հաջողությանը և շահույթի մեծացմանը:
Սոցիալական և տնտեսական վիճակին համակերպմանճանապարհ կարող է լինել , երբ ապրանքը սպառողներին ներկայացվում է ապառիկ ձևով:
Եվ որ ամենակարևորն է , դա անթափոնարտադրությունն է , էժան և որակյալ հումքը , որը թույլ կտա մինիմալ ծախսերով ստանալ մեծ շահույթ և մեծ արդյունավետություն:

7/31/2013

Միացե՛ք մեզ, և ամեն օր միասին փորձենք ընթերցել և քննարկել... :)

Բլոգում այսուհետ կլինի նոր նախաձեռնություն, որի կարգախոսն է. միացե՛ք մեզ, և ամեն օր միասին փորձենք ընթերցել և քննարկել...
Կարծում եմ շատերին դա դուր կգա: Ամեն օր առաջարկվելու է գրքերից հատվածներ, որոնք կարող եք ընթերցել համապատասխան լինքով; Այն կտեղադրվի առանձին բաժնով, որը  կարող եք տեսնել բլոգի աջ մասում, այնուհետև սեղմելով նրա վրա,  կարող եք ընթերցել օնլայն տարբերակով՝ մեր ֆեյսբուքյան էջում:
Սկզբում կտեղադրվեն մեր նախընտրած գրքերը, որոնք ամեն օր կներկայացվեն հաջորդական գլուխներով Ընթերցողները կարող են ազատ մեկնաբանել իրենց կարծիքները:
Կտեղադրվեն նաև ձեր կողմից առաջարկվող գրքերի էլեկտրոնային տարբերակները: Իսկ եթե գիրքը անհնար կլինի ձեռք բերել, մենք ամեն կերպ կփորձենք այն գտնել և ներկայացնել ձեզ:
Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը դուր կգա ձեզ... :)
Սպասված բլոգ

comment