Translate

6/28/2013

Կնոջ տրամաբանության գաղտնիքը

 

Ինչպես ասում են՝ «Վիճել կանանց հետ, նույնն է , ինչ լողաս գետին հակառակ»:
Իհարկե, վիճել կանանց հետ, ոչ բոլոր տղամարդկանց է հաջողվում:
Տղամարդիկ ծիծաղում են կանանց լոգիկայի վրա, և նույնիսկ հնարում անեկդոտներ, ծիծաղաշարժ պատմություններ՝ չմտածելով, որ կանանց լոգիկան շատ քիչ է ենթարկվում փոփոխության, այն նման է քամելեոնի:
Եթե տղամարդկանց լոգիկան օգնում  է տղամարդկանց հաստատել իրենց դիրքը սոցիումում, նյութական ռեսուրսների ստացման համար, ապա կանանց լոգիկան հնարավորություն է տալիս կանանց վերահսկել տղամարդկանց և արդյունավետ դուրս բերել նրանց հետաքրքրող թեմաները:
Կանանց մասին անեկդոտների մեծ մասը հորինում են տղամարդիկ և  իրենք էլ հանդիսանում են  թեթևավոր խոսքերի հեղինակներ. «Մազերը երկար են- խելքը կարճ»:
«Եթե աստղը փայլում է, նշանակում է, որ դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է»,- ասել է Վլադիմիր Մայակովսկին:
Բնությունը չի ստեղծում անիմաստ իրեր: Այնպես, ինչպես դիմակավորված քամելեոնը կամ վարդի փշերը ստեղծված են թշնամիների համար, այնպես էլ տղամարդկանց և կանանց լոգիկան ծառայում են ամբողջությամբ կոնկրետ նպատակների համար: Տղամարդկանց լոգիկան օգնում է տղամարդկանց վերապրել և հասնել իրենց առջև դրված նպատակներին: Կանանց լոգիկան նույնպես օգնում է իրենց վերապրել և հասնել իրենց նպատակներին: Տարբերությունը կանանց և տղամարդկանց լոգիկայի կայանում է նրանում, որ տղամարդիկ և կանայք, որպես կանոն, ունեն տարբեր նպատակներ, տարբեր կերպ են պայքարում իրենց հաջողության համար:
Կանանց լոգիկան առաջարկում է , որ տղամարդկանց ուշադրությունը գրավելու և իշխանության հասնելու համար «կինը  լինի առեղծվածային»:
Դարեր շարունակ, տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր սերնդի ներկայացուցիչներ կրկնում էր կնոջ առեղծվածային լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ չհասկանալով , թե ինչ է իրենից ներկայացնում առեղծվածային լինելը: Ոչ հաճախ, լինում է այնպիսի իրավիճակ, երբ կինը փորձում է «լինել առեղծվածային»  և հայտնվում է ծիծաղելի իրավիճակում:
Ռեստորանում հարբած կինը անսպասելի շրջում է ափսեյով շիլան իր գլխին և ասում. «Ես այսօր այնքան առեղծվածային եմ»:
Իհարկե, չի կարելի այսպես գործել: Կինը պետք է ունենա այնպիսի առեղծված իր մեջ, որը կհետաքրքրի տղամարդուն, և նա ամեն կերպ կփորձի բացահայտել այդ առեղծվածը: Իսկ եթե այն չկա, ինչպես սև կատուին չենք կարող բռնել մութ սենյակում, երբ այնտեղ ոչինչ էլ իրականում չկա, չի կարելի հիմար իրավիճակում հայտնվել, գործելով սխալ եղանակով:
Հ. Գ. Երբեք մի մտածեք այդ մասին: Ընդհանրապես սիրելը, սիրված լինելը, ընկեր կամ ամուսին ունենալը, այդ բոլորը պլանավորված չեն կարող լինել: Իսկ եթե անգամ պլանավորեք, թե ինչպիսի անձնավորություն պետք է լինի Ձեր կողքին, ապա Ձեզ մեծ հիասթափություն է սպասում, քանի որ չի կարող լինել բոլոր Ձեր պլանավորած կետերին համապատասխան:
Դա զգացողություն է, որը հայտնվում է անսպասելի և առանց նախատրամադրվածության, և անգամ Դուք կարող եք անակնկալի գալ՝ չհասկանալով, թե ինչ է Ձեզ հետ կատարվում:
Իմ խորհուրդը , որ ապրեք ուրախ՝ չմտածելով և չպլանավորելով Ձեր զգացմունքները, որպեսզի նրա հայտնվելը միայն ուրախություն և երջանկություն պարգևի Ձեզ:

Մարիամ Նազարյան 
Աղբյուրը՝  "Секреты женской логики" Александр Медведев

6/27/2013

Մի' փորձեք բացահայտել անհատներին

Ցանկացած անձ ունի իր անկեղծանալու որոշակի սահմանը, և ինչպես իր ընկերներից շատերը, այնպես էլ ցանկացած անծանոթ մարդ, թե' վիրտուալ, թե' իրական կյանքում, չի կարող տեսնել և ճանաչել անձնավորությանը իր ողջ էությամբ:
Տեսնել և ճանաչել մարդու հոգին, նրա էությունը, դժվար է ինքնին, նույնիսկ եթե նրա դիմաց նստած աչքերին ես նայում...
Եվ եզրակացություն անել ինչ-որ արտաքին ազդակներից, երևույթներից ավելի քան դժվար է... այնպես որ մի' շտապեք եզրահանգումների գալ:
Ամեն մարդ ունի իր խորհրդավոր ներքին հոգու փոքրիկ աշխարհը, որը իր մեջ գաղտնիքներ է պարունակում, ինչը միմիայն իրեն է պատկանում, և անհասանելի է շատերին:
Եվ դա չի հաջողվում շատերին բացահայտել, նույնիսկ եթե ցանկությունը շատ մեծ է...
Մի բան, որը այս կյանքում շատերն են անկարող, եթե անգամ թույլ է տրվում ներխուժել այդ փոքրիկ հոգու խորհրդավոր աշխարհ...
Հ. Գ. Պարզապես մի'  փորձեք կատարել եզրահանգումներ, դրանք ինքնին սխալ են և անհետաքրքիր են, անգամ դուք ձեր մասին ճիշտ պատկերացում հնարավոր է չունենաք. մի' ներխուժեք մարդկանց հոգու աշխարհը, ավելին` երբ դա ցանկալի  չէ...

Մարիամ Նազարյան

6/26/2013

Երբ հիշում ես...

Երբ հիշում ես, գուցե զարմանում ես, հետո նորից ես հիշում, սկսում ես ժպտալ, հետո մտահոգվել... ախր որն էր սխալը, ով էր սխալ կամ ճիշտ...
Բայց կյանքում կարևորվում է ազնիվ և բարի մարդու կերպարը, եթե ունեք այն, թեկուզ մի փոքր, մտահոգվելու կարիք չկա...
Առաջին անգամ ես վախենում էի, այո, շատ էի նույնիսկ վախենում:
Նոր ընկերությունում աշխատանքը սկզբում արտասովոր էր, շատ բաներ ես չէի ընդունում...
Բայց անցան ամիսներ, և մենք ընկերացանք: Այլևս կարիք չկա այդ մասին մտածելու... այլևս այդ խոսքերի կարիքը չկա...
Սկզբում շատ դաժան էր, երբ գալիս էր քեզ ողջունելու ժամանակը, չկար մեր երկրորդ` իրական ընկերը, ով պետք է խոսեր... բայց նա այլևս չկա... նա կորցրել է խոսելու ունակությունը... և մենք հասկացանք, որ այդ խոսքերի կարիքը այլևս չկա...
Հիմա ամեն ինչ կարգին է... չկա ոչինչ մտահոգվելու...
Մենք մնացինք երկուսով, ինչպես նախկինում էր... չէ որ մի քանի տարի առաջ մենք նույնպես միասին էինք և վատ չէր մեզ համար...
Մենք նորից միասին ենք... և համոզվեցինք, որ ինձնից և քեզնից բացի ոչ ոք և ոչինչ պետք չէ...
Շատ ենք գուցե երազել այս պահը, բայց միշտ անկարող ենք եղել, ընդունակ չենք եղել մեկ պահ անգամ մտածելու այս մասին...
Ժամանակը մեզ շատ օգնեց...

comment