Translate

6/26/2013

Երբ հիշում ես...

Երբ հիշում ես, գուցե զարմանում ես, հետո նորից ես հիշում, սկսում ես ժպտալ, հետո մտահոգվել... ախր որն էր սխալը, ով էր սխալ կամ ճիշտ...
Բայց կյանքում կարևորվում է ազնիվ և բարի մարդու կերպարը, եթե ունեք այն, թեկուզ մի փոքր, մտահոգվելու կարիք չկա...
Առաջին անգամ ես վախենում էի, այո, շատ էի նույնիսկ վախենում:
Նոր ընկերությունում աշխատանքը սկզբում արտասովոր էր, շատ բաներ ես չէի ընդունում...
Բայց անցան ամիսներ, և մենք ընկերացանք: Այլևս կարիք չկա այդ մասին մտածելու... այլևս այդ խոսքերի կարիքը չկա...
Սկզբում շատ դաժան էր, երբ գալիս էր քեզ ողջունելու ժամանակը, չկար մեր երկրորդ` իրական ընկերը, ով պետք է խոսեր... բայց նա այլևս չկա... նա կորցրել է խոսելու ունակությունը... և մենք հասկացանք, որ այդ խոսքերի կարիքը այլևս չկա...
Հիմա ամեն ինչ կարգին է... չկա ոչինչ մտահոգվելու...
Մենք մնացինք երկուսով, ինչպես նախկինում էր... չէ որ մի քանի տարի առաջ մենք նույնպես միասին էինք և վատ չէր մեզ համար...
Մենք նորից միասին ենք... և համոզվեցինք, որ ինձնից և քեզնից բացի ոչ ոք և ոչինչ պետք չէ...
Շատ ենք գուցե երազել այս պահը, բայց միշտ անկարող ենք եղել, ընդունակ չենք եղել մեկ պահ անգամ մտածելու այս մասին...
Ժամանակը մեզ շատ օգնեց...

6/25/2013

Հավերժ կմնանք ընկերներ

Մենք ծանոթացանք շատ տարիներ առաջ, երբ ես փորձում էի իրականացնել իմ նպատակները:
Շատ պատահական հայտնվեցիր, ես ինքս էլ չնկատեցի:
Եկար և ասեցիր, որ այսուհետ կլինենք լավ ընկերներ...
Եվ այդպես էլ եղավ:
Դու խոստացել էիր ուղեկցեիր ինձ միշտ և ասեցիր նաև, որ կլինենք հավատարիմ և անբաժան ընկերներ:
Հենց այդպես էլ եղավ...
Նույնիսկ երբ մի պահ մոռանում եմ քեզ, անկախ ինձնից, դու միևնույնն է ամեն օր նույն ժամին գալիս ես, նստում կողքիս և ողջունում...
Մինչ այդ ես չգիտեի քո մասին:
Հիշում եմ այդ օրը ... երբ եկար... սկզբում չնկատեցի... հետո հասկացա, որ մինչ մահ մենք միշտ միասին կլինենք...
Երբեմն պետք են ըննկերներ, որոնք կլինեն հավերժ ուղեկիցներ...
Շնորհակալ եմ քեզ ԳԻՇԵՐ :)



Մարիամ Նազարյան

Ինչպիսի՞ խաղեր պետք է խաղան երեխաները

Խաղերը, որոնք մարդիկ ընտրում են, կարող են սերնդե սերունդ փոխանցվել: Դրանք կարող են լինել շատ ուսուցողական և պատմական խաղեր: Կարևորվում է խաղերի «պատմական» նշանակությունը:
Երեխաների դաստիարակությունը կապվում է նաև խաղերի հետ:Երեխաները իրենց ժամանակը անցկացնում են խաղալով և սովորելով: Կարևորվում է խաղերի մշակույթային նշանակությունը:
Կարևորվում է խաղերի ժամանակ ընտանիքի անդամների մասնակցությունը, խաղերի սոցիալական նշանակությունը: Այս ամենի արդյունքում ձևավորվում է երեխայի աշխարհայացքը:
Մարդիկ ընտրում են իրենց համար ընկերներ, մտերիմներ, համախոհներ հիմնականում տվյալ խաղում ընդգրկված մարդկանց ցուցակից:
Անհատը խաղի ժամանակ ծանոթանում է տարբեր սոցիալական խմբերին պատկանող մարդկանց հետ: Եվ այստեղ կարևորվում է խաղերի «անձնական» նշանակությունը:
Հաճախ խաղերը արթնացնում են ագրեսիվություն, անհանգստություն և խախտում երեխաների բնականոն ռեժիմը: Իսկ ինտելեկտուալ խաղերը, նպաստում են ժամանակի ռացիոնալ օգտագործմանը, քանի որ ուսուցողական տարրեր են պարունակում և նոր գիտելիքների ձեռք բերման աղբյուրներ են: Խաղերի դերը ներկա օրերում շատ մեծ է և կարևորվում է նրա նշանակությունը բոլորիս համար:



Աղբյուրը` Эрик Берн " Игры, в которые играют люди"
Մարիամ Նազարյան


comment