Translate

6/25/2013

Ինչպիսի՞ խաղեր պետք է խաղան երեխաները

Խաղերը, որոնք մարդիկ ընտրում են, կարող են սերնդե սերունդ փոխանցվել: Դրանք կարող են լինել շատ ուսուցողական և պատմական խաղեր: Կարևորվում է խաղերի «պատմական» նշանակությունը:
Երեխաների դաստիարակությունը կապվում է նաև խաղերի հետ:Երեխաները իրենց ժամանակը անցկացնում են խաղալով և սովորելով: Կարևորվում է խաղերի մշակույթային նշանակությունը:
Կարևորվում է խաղերի ժամանակ ընտանիքի անդամների մասնակցությունը, խաղերի սոցիալական նշանակությունը: Այս ամենի արդյունքում ձևավորվում է երեխայի աշխարհայացքը:
Մարդիկ ընտրում են իրենց համար ընկերներ, մտերիմներ, համախոհներ հիմնականում տվյալ խաղում ընդգրկված մարդկանց ցուցակից:
Անհատը խաղի ժամանակ ծանոթանում է տարբեր սոցիալական խմբերին պատկանող մարդկանց հետ: Եվ այստեղ կարևորվում է խաղերի «անձնական» նշանակությունը:
Հաճախ խաղերը արթնացնում են ագրեսիվություն, անհանգստություն և խախտում երեխաների բնականոն ռեժիմը: Իսկ ինտելեկտուալ խաղերը, նպաստում են ժամանակի ռացիոնալ օգտագործմանը, քանի որ ուսուցողական տարրեր են պարունակում և նոր գիտելիքների ձեռք բերման աղբյուրներ են: Խաղերի դերը ներկա օրերում շատ մեծ է և կարևորվում է նրա նշանակությունը բոլորիս համար:



Աղբյուրը` Эрик Берн " Игры, в которые играют люди"
Մարիամ Նազարյան


6/24/2013

Ինձ համար ամենահանճարեղ հեղինակները

Գրքերը բոլոր ժամանակներում էլ եղել են և կմնան մեր սիրելի զբաղմունքը, որքան էլ որ դրանք կարդացողների շարքերում հայտնված մարդիկ հեռանան, միևնույնն է, այդպես է: Ինչպես մի անգամ կարդացի, մարդիկ բաժանվում են երկու խմբի` գիրք ընթերցողներ և գրքերի մասին լսողներ: Ցանկացած խմբում լինելն էլ վատ չէ ըստ երևույթին: Նրանց դերը առավել քան հիմա ահռելի է: Նույնիսկ շատ հին գրված գրքերը արտացոլում են մեր ներկա դրությունը: Դժվար է պատկերացնելը, բայց դա այդպես է: Գրողներն իրենց ստեղծագործություններում սլացել են շատ ավելի առաջ, քան մենք կարող ենք պատկերացնել: Ինձ համար թերևս Պաուլոյից և Հերման Հեսսեյի փիլիոսափայական մտածողությունից հետո հանճարեղը Դրայզերն է:
Դրայզերի ստեղծագործողությունները երկար ժամանակ քեզ չեն թողնում հեռանալ գրքից և անվերջ մնում են հիշողությանդ մեջ յուրաքանչյուր նկարագրված տեսարան: Հերման Հեսսեյի և Պաուլոյի ստեղծագործությունները մի փոքր ավելի խոր իմաստ և մտածելու տեղիք են տալիս, սակայն Դրայզերը նույնպես չի զիջում: Դրայզերի ստեղծագործությունները արդիական են ցանկացած ժամանակաշրջանի և հասարակության համար:
Սակայն միակ գիրքը, որը կարելի է ցանկացած տարիքում և անվերջ կարդալ, և ամեն կարդալուց նոր մի բան բացահայտել և սովորել, դա ինձ համար «Փոքրիկ իշխանն է»: Նման մեկ այլ ստեղծագործության դեռ չեմ հանդիպել:
Շատերն ասում են , որ գիրքը ավելի շատ ժամանակ է պահանջում, քան նման մի կինոֆիլմ դիտելը: Միևնույնն է այն ինչ զգում ես գիրքը ընթերցելիս, երբեք չես զգա ֆիլմը դիտելիս: Կարդալուց ընկալում ես յուրաքանչյուր բառը, զգում դրա նշանակությունը, հեղինակի հետ հավասար մտահոգվում և ուրախանում: Կյանքում, այնուամենայնիվ, կարելի է քիչ բան կարդալ, սակայն դրանով ստանալ հազարավոր գրքերի արտահայտած մտքերը: Կարդացե՛ք հանճարների լավագույն ստեղծագործությունները և ակնհայտ կզգաք այն փոփոխությունը, որը արագ կնկատեք ձեր և ձեր շրջապատում: Եթե գիրքը հրատարակվել է, գուցե արդեն իսկ նշանակում է, որ այն արժեքավոր է…


Հիասթափվե˚լ


Հիասթափվե˚լ, ինչի˚ համար կամ ու˚մ, ումի˚ց, ինքդ քեզնից, ինքդ քո բնավորությունի˚ց: 
Հիասթափվել նրա համար, որ ապրել ես երջանիկ զգացումո˚վ: ՀԻասթափվել ինքդ քո մտքերի˚ց կամ ցանկությունների˚ց, ինչի˚ համար, ու˚մ համար: 
Հիասթափվել քո անցած ուղու˚ց, ինչի˚ համար կամ ու˚մ համար:
Պետք է պարզապես ճիշտ դատել, և ճիշտ որոշում ընդունել, դա կլինի ինչ-որ պատճառից ընդունված ճիշտ որոշում,
Դա հիասթափություն չէ, մարդը հիասթափվում է միմիայն ինքն իրենից, իսկ դրանից սարսափելի զգացում չկա,
Կա իննչ-որ պատճառից ելնելով կատարված որոշում, կա որոշման համար պատասխանատվության զգացում, կա հարցի պարզաբանում,
Իսկ մեզնից շատերը փախչում են հայտնված խնդիրներից, փախչում են պարզաբանումներից,
Ճիշտ կայացրած որոշումը դա հիասթափություն չէ,
ՀԻասթափվել նշանակում է հիասթափվել նախկին քո կատարածի ու ապրածի համար,
Նշանակում է ափսոսում, ափսոսանքի զգացում անցյալում կատարվածի համար,
Նշանակում է փոշմանել և զղջալ կատարվածի համար,
Իսկ կյանքում երբեք չի կարելի փոշմանել և զղջալ ասված և չասված խոսքերի համար... 

comment