Translate

3/01/2014

Գորշ գույները անհետանում են


Շուտով բոլորս դուրս կգանք ձմեռային գորշ տրամադրությունից: Ձմռան լռությունը փոխարինվում է ուրախ ձայներով, ջերմությամբ, բոլորս ենք սպասել գարնան արևին:
Ջերմացնող արևի տակ նստած, երբ հետևեք քամուց տատանվող կանաչ խոտին, ծաղկած ծառերին, կնկատեք մի բան, որ ամենաթույլ քամին շարժում է առաջին հերթին բարակ խոտը: Թվում է, թե նույնքան հեշտ է նրանց տեղաշարժելը, հողից հանելը: Բայց փորձեք մեկ անգամ և կտեսնեք որքան ամուր և հաստատակամ են հաստատված հողին: 
Այդպես ենք և մենք. յուրաքանչյուրի թեթև խոսքը, վարմունքը, գործողությունը թեթև քամու պես շարժում է մեր միտքը, երբեմն մեր գործողությունների ուղղությունը: Սակայն մեր ամենաթույլ բնավորությունն էլ անգամ այնքան խոր արմատներ ունի, որ դժվար է արմատախիլ անել: 
<Փոքրիկ իշխանում> նշվում է այն մասին, որ ամեն օր մենք մեր մեջից պետք է արմատախիլ անենք նախանձը, չարը, բացասականը: Բայց այս ամենը միայն մենք կարող ենք անել, այդ ընդունակությունը միայն մեզ է տրված:
Ցանկանում եմ, որ գարնանային երաժշտական յուրաքանչյուր հնչյուն լցնի ձեր հոգին խաղաղությամբ, դրական զգացողություններով, սիրով և բարյացականությամբ յուրաքանչյուր շնչող էակի հանդեպ:
Հաճելի գարնանային օրեր եմ մաղթում ձեզ, ժպտացե՛ք անցկացրած յուրաքանչյուր վայրկյանին և դրականը կփոխանցվի աշխարհին և բազմապատիկ կանդրադառնա հենց ձեզ…J



Մարիամ Նազարյան


2/25/2014

«Կյանք առանց սահմանների»




 Ամալյա Ոսկանյանը «Կյանք առանց սահմանների» (“Life Without Limits”) խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացնում է իր աշխատանքները՝ այս անգամ կերամիկայի վրա կատարված:
Արդեն երկու տարի է ինչ զբաղվում է կերամիկայով: Ամալյա Ոսկանյանը բոլորին հիացրել էր իր յուրօրինակ աշխատանքներով: Այժմ սովորում է  Գեղարվեստի պետական ակադեմիայի կերամիկա բաժնում, մինչ այդ սովորել է Թերլեմեզյանի քոլեջում և ավարտել գեղանկարչության բաժինը:
Պատանի նկարիչներ




Մարիամ Նազարյան
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ)
 25.02.2014



2/12/2014

Սիրահարների տոնը մեզ հետ


Թե Ի՞նչ է սերը, կարող եք կարդալ այստեղ :)
Այնպես որ սիրեք և եղե՛ք սիրված 

Այժմ ներկայացնենք մեր նախաձեռնությունը: Օրեր հետո սիրահարների տոնն է, շատերի համար ուղղակի սովորական օր, շատերի համար երկար սպասված և արկածներով լի:
Սիրո էներգիան շատ կարևոր է, և այն ջերմացնում է բոլորիս և լցնում մեծ դրական լիցքերով:
Եվ մեր նախաձեռնությամբ մենք կփորձենք այդ օրը մեր փոքրիկ ներդրումը ունենալ:
Մեր նախաձեռնության մասնակից կարող են լինել բոլոր ցանկացողները:
Պարզապես մեր էջում գրեք ձեր անուն, ազգանունը և նվերի վրա կլինի ձեր անունը:
Իսկ այժմ կարող եք անցնել էջի հղումով :) 
Բացահայտենք կյանքի գույները

Մարիամ Նազարյան


comment