Translate

Showing posts with label ստեղծագործել. Show all posts
Showing posts with label ստեղծագործել. Show all posts

6/23/2013

Մի զգացում, որը գուցե շատերին է այցելել


Հաճախ հարաբերություններում կարևորվում է անկեղծ սիրո գաղափարը, ինչը և հենց դառնում է բաժանման պատճառը: Հաճախ, երբ անկեղծ սիրում ես մեկին,այդ ամենը թույլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը, և գալիս է մի ժամանակ, երբ տղան, խնդրի ծագման պատճառով, կարող է հեռանալ, զգում ես, որ այն, ինչ տեսնում ես հիմա, չէիր տեսնում սիրահար աչքերով, քանի որ, կոպիտ ասած, սերը կուրացրել էր աչքերդ:
Ինչևէ, ցանկացած անկեղծ, դրական, բարի սիրով սիրող անձնավորություն չի դադարի սիրել, երբեք չի դադարի մտածել այդ մասին, քանի որ, եթե մարդը սիրում է, ապա նա ապրում է, արարում է, ստեղծագործում է, երբ դադարում է սիրել, դադարում է նաև ապրել:
Սիրել չի նշանակում միայն սիրված էակին սիրել, պետք է սիրել ընկերներին, հարազատներին, նույնիսկ փողոցն ու ավտոներին, և վերջում կարող ես սիրել ինքդ քեզ, որ բոլորին սեր պարգևելով չմոռացար նաև քեզ:
Հաճախ հարաբերությունների ավարտին բերում է այն հանգամանքը, որ երկու կողմնն էլ խստիվ դեմ են փոխզիջումների, այսինքն երբ մեկը մի բան խոսք է տալիս, անում է դա, չի հրաժարվում իր սկզբունքներից, բայց, ահա, այստեղ է, որ պետք է սերը հաղթի, այլ ոչ խոսք տվածը ի կատար ածելու ցանկությունը:
Երբ սիրված մարդը չի ներում, առաջին մեծ վնասը իրեն է հասցնում, քանի որ ինքն է առաջինը տուժում, ինչքան էլ որ պատճառները շատ ու համոզիչ լինեն, միևնույնն է սկզբում դժվար է լինում:
Իսկ երբ ներում է, նա ոչ թե դիմացինին է լավություն անում, այլ առաջինը հենց ինքն իրեն:
Հ. Գ. Սա փոքրիկ եզրակացություն էր իմ կողմից... եզրակացություն, որտեղ իմ անձի հետ կապված ոչինչ չկա... :)

Մարիամ Նազարյան

comment