Երբ ցանկանում ես նկարագրել ընկերներիցդ մեկին, երևի նկատած կլինեք, որ դուք ներկայացնում եք այն գծերը, որոնք տեսել եք, իսկ դուք ի"նչն եք տեսնում, այն ինչ ձեր մեջ կա, այն ինչ ձեր <ես>-ի ծառում գուցե եղել է կամ հիմա էլ դեռ կա. այն գծերը, այն հատկանիշները, ինչպիսին դուք եղել եք, կամ դեռ այդպիսին եք կամ ցանկանում եք այդպիսին լինել:
Երբ մտածում ենք, որ մեր ընկերը այս պահին այսպես է մտածում, ինչու" ենք այդքան համոզված. մի պարզ պատճառով, քանի որ մենք այդպես կմտածեինք. դժվար այնքան լավ ճանաչեք ձեր դիմացինին, որ մտքերը կարդաք: Դե հնարավոր է, բայց հազվադեպ, քանի որ դուք ինքներդ ձեզ էլ լավ չեք ճանաչում:

Երբեմն շատ վեր ենք բարձրանում և հասնում մեր <ես>-ի ծառի գագաթին, և բոլորին այդտեղից դիտում: Երբ վերևից նայում ես, միայն քեզ ես տեսնում ու քո <ես>-ը: Այս դեպքում կորում է դիմացինին լսելու կարողությունը: Հաստատվում է եսասիրությունն ու մեծամտությունը: Բոլոր դեպքերում տարաձայնությունները մեր ցանկությունների, դիմացինի կարծիքի և <ես>-ի միջև անվերջ են: Ինչևէ, չի կարելի անընդհատ ասել ես ես ես...
Երբ չես նկատում շրջապատիդ, երբ միմիայն քեզ ես տեսնում ամենուրեք, մեծամտությունը համակում է քեզ, պետք է զգույշ լինել... միայնությունը կարող է ճակատագրական լինել...
Շատ հետաքրքիր է Փոքրիկ Իշխանի մտերմություն հաստատելու գաղափարը և առաջարկված մեթոդը: Կարծում եմ բոլորդ եք կարդացել և կարիք չկա մեկ անգամ ևս պատմելու:
Կարևորն այն է, որ այն շատ արդիական է բոլոր ժամանակներում, բոլոր տարիքային խմբերում: Երբ օգնում ես ընկերոջդ, երբ սխալվում է ինքը, հեռանալու փոխարեն մնում ես կողքին, երբ շրջապատումդ ջերմության պակաս չի զգացվում, չեմ կարծում քեզ հետ համակարծիքների և աջակիցների թիվը ավելանալու տեղը պակասի...
Հ. Գ. փորձեք օգնել բոլորին ձեր հնարավորությունների սահմաններում... և մտածեք ձեր <ես>-ի գոյության մասին... :)