Translate

Showing posts with label աշխատող. Show all posts
Showing posts with label աշխատող. Show all posts

8/07/2013

Հայաստանում առկա խնդիրները

Հայաստանում առկա խնդիրները ամենատարբեր բնույթի են, և հաճախ անլուծելի են թվում, սակայն կփորձենք առաջարկել այդ խնդիրների համար լուծումներ:
Ամենաառաջին և կարևոր խնդիրը ՀՀ աշխատաշուկան է: Եվ երկրորդը, որը բխում է առաջինից, երիտասարդների ուժերը օգտագործելու, չվարձատրելու և այլն, որի հիմնական պատճառը ոչ ֆորմալ տնտեսությունների առկայությունն է:
Աշխատանքի շուկայում խնդիրները շատ են: Գիտենք, որ տարիներ շարունակ, գնալով էլ ավելի է մեծանում <ուղեղների հոսք> շարժումը՝ Հայաստանից դեպի արտասահմանյան երկրներ: Եվ քանի դեռ կա այսպիսի երևույթ, ակնհայտ է, որ աշխատաշուկան կորցնում է իր լավագույն աշխատանք առաջարկողներին:
Ես կարող եմ ասել <գիտելիք> կապիտալի արտահոսք ունենք...
Հայաստանում ընկերությունները պատկանում են մի քանի անձանց, գործում են հիանալի օրենքներ, որոնք միայն մեզ համար են գործում, չկան միջազգային ստանդարտներին համապատասխանող ընկերություններ, կամ շատ քիչ են:
Ինչ վերաբերվում է ոչ ֆորմալ տնտեսություններին, ապա շատ երկրներում առկա է այս խնդիրը: Շատերն ասում են, որ այն բացասական երևույթ է, շատերը՝ հակառակը: 
Մի քանի տնտեսագետներ ասում են, որ դա օգուտ է տվյալ պետությանը, քանի որ եթե նա գրանցի իր գործունեությունը, շահույթ չի ունենա, և այն այլևս չի գործի, իսկ դա վնաս է և՛ աշխատողին, և՛ տնօրենին: 
Շատերը այլ կարծիքի են՝ ոչ ֆորմալ տնտեսությունները լուրջ վնաս են հասցնում պետությանը՝ պետբյուջեին:
Իմ առաջարկը ընկերությունների մասով այն է, որ յուրաքանչյուր ընկերություն, լինի մեծ թե փոքր, պետք է ունենա իրեն հատուկ և բնորոշ դիզայն, աշխատողների համար նախատեսված հատուկ հագուստներ՝ ընկերության լոգոներով: Ճիշտ է, գուցե այս ամենը լրացուցիչ ծախսերի հետ է կապված, այնուամենայնիվ շատ հաճելի է և միաժամանակ ճիշտ մարքեթինգային քայլ է: Ճապոնիայի մարքեթինգային ռազմավարությունը կցանկանայի, որ Հայաստանում էլ կիրառվեր...
Իսկ գրանցված աշխատող լինել թե չգրանցված, դա յուրաքանչյուր անհատի որոշումն է, ինքը պետք է գիտակցի այդ ամենի առավելություններն ու թերությունները...
Հ. Գ. Չգրանցված աշխատելը նաև մարդու ոչ տեղեկացվածությունից է գալիս... :) ինչ էլ լինի պահանջեք, որ ձեզ գրանցեն

Մարիամ Նազարյան

comment