Translate

12/25/2013

Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը

Ցավալի է, բայց միայն կորստի դեպքում ես հասկանում, որ այն, ինչ ունեցել ես, իսկական ուրախություն և հրաշք էր: Հաճախ ազատության մեջ քայլելով` ընկերներիդ, հարազատներիդ հետ զրուցելով, չես էլ կարող մտածել, որ այդ ամենից հրաշալի բան չկա աշխարհում: Իսկ հաճախ, հայտնվելով այնպիսի մի վայրում, որտեղից անհնար է դուրս գալ, գուցե և կարճ ժամանակով, բայց այդ լռությունը, դուրս գալու անկարողությունը, ոչնչով չես փոխարինի, և այդ ամենի գիտակցումը ավելի է խոցում քեզ: Դժվար է, բայց պետք է գնահատել ապրելու յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ տրված է: Լավի մասին մտածելով` միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ այդ ամենը քո ձեռքերում է և դա կարող է երկար չտևել: Իմ կարծիքով երջանկությունը չի կարող մշտական լինել: Դա ընդամենը մի քանի վայրկյան կամ առավելագույնը րոպե է: Եվ զգալ և գնահատել այդ վայրկյանները՝ կարող են հրաշքի վերածել ձեր մյուս օրերը: Դրա մասին անընդհատ հիշելով՝ կարող եք ապրել նույն դրական րոպեները և լցվել նույն լավատեսությամբ:
Գնահատե՛ք ձեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը...

Մարիամ Նազարյան 

11/19/2013

Մրցույթ դպրոցականների համար

Հրավիրում ենք դպրոցականներին մասնակցելու մեր մրցույթին:
Մասնակցելու համար հարկավոր է միայն մեծ ցանկություն, ազնվություն և, իհարկե, գիտելիքներ, մասնավորապես անգլերենի, մաթեմատիկայի, հայերենի իմացություն:
Մրցույթի արդեն սկսված է,  ցանկացողներին կխնդրենք միանալ մեզ և ձեր տվյալները (անուն, ազգանուն, դասարան, տարիք, դպրոց) ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին`spasvats.blog@gmail.com :
Արդեն կարող եք լրացնել մաթեմատիկայի թեստը: Նոր թեստերը կհայտնվեն կայքի աջ մասում նշված "Մրցույթ դպրոցականների համար" վերնագրի ներքևում:
Սպասված բլոգ
Շնորհակալություն :)

10/30/2013

Ապրեք սիրով և եղեք սիրված



Սերը երբեք չի խանգարում, երբեք հոգու խաղաղությունը չի խռովում…
Սիրել նշանակում է երջանկացնել և լինել երջանիկ, չխանգարել միմյանց ապրել, սիրել նշանակում է օգնել միմյանց հասնել կատարելության, կյանք տալ և ջերմություն ստանալ:
Երբ սերը վերածում է կյանքը դժոխքի՝ անհանգստության, վեճերի, լարվածության, դա սեր չէ, գուցե կախվածություն, գուցե անբացատրելի զգացմունքներ, որոնք կարող են տարիներով անհայտ և չհասկացված մնալ:
Սովորեք ճիշտ սիրել, ճիշտ հասկանալ զգացմունքների բովանդակությունը:
Ապրեք սիրով և եղեք սիրված:
Սիրեք ամբողջ հոգով, սրտով և մեծն նվիրումով:
Իսկական սերը երբեք չի խամրում, երբեք չի մոռացվում…




comment