Translate

Showing posts with label տխրել. Show all posts
Showing posts with label տխրել. Show all posts

8/02/2013

Տխուր պահերին` մի կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա

Մի երևույթ, որը պատահում է բոլորի մոտ: Երբ վատ ես զգում քեզ, երբ ինչ-որ վատ բան է պատահել, երբ վիճել ես ինչ-որ մեկի հետ կամ պարզապես տխուր ես` առանց պատճառ, ամենակարևորը` ինքդ քեզ վրա չկենտրոնանալն է: Առաջինը նրա համար, որ եթե օրինակ ընկել ես և կոտրել ձեռքդ, երկար այդ մասին մտածելով` երբեք չես կարող ժամանակը ետ բերել և չընկնել: Կարելի է ասել` ավելորդ է այդ մասին մտածելը. միևնույն է ժամանակը ետ չես բերի:
Երկրորդը` մտածելով և վերհիշելով տխուր պահերն ավելի եք տխրելու, համենայն դեպս` հաստատ չեք ուրախանալու, և դժվար կլինի նման վիճակից արագ դուրս գալը: Երրորդը` պետք է մտածել, որ կարող էր նաև ավելի վատ լիներ, և ուրախանալ, որ այդպես է ավարտվել: Եվ վերջապես, անընդհատ մտածելով ձեր մասին, կորցնում եք շրջապատին տեսնելու ձեր կարողությունը, կամ մարդկանց նայում եք միայն «դժբախտության ձեր պատուհանից»:
Իմ խորհուրդը ձեզ` նույնիսկ, երբ վատ եք զգում, մի ասեք, որ վատ եք: Հաճախ կողմնակի ուշադրությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Եղե՛ք միշտ ուրախ և հաճախ ժպտացեք` գոնե մարդկանց հետ խոսելուց:

Մարիամ Նազարյան

comment