Մաս երկրորդ
Մեկնելուց առաջ...
Ի տարբերություն անցած տարիների` այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնցից շատերն օտարության մեջ են ծնվել, մեծացել /զգացել են դեպի հայրենիք ձգող ուժն ու հզորությունը, և հայրենիքում ապրելու երջանկությունը/:
Հայուհու պատմությունը գրեթե բոլոր հայերի պատմությունն է: Երբ իջնում է գյուղում ապրելու իր փոքրիկ տնակից, նրան օգնում են բոլորը, սկզբում մի քիչ դժվար է լինում, բայց հետագայում ամեն ինչ հարթվում է...
Չարժե որևէ մեկին մեղադրել: <Ուղեղների հոսքը> շարունակում է... Չեն նվազում այն մարդկանց թվաքանակը, ովքեր ձգտում են ապրել արտերկրում:
Չենք կարող ասել, որ եվրոպացիները փոքր-ինչ ռոբոտացված աշխատանք են կատարում, քանի որ հենց իրենք են 1915թ-ին Հայաստանում բացել մանկատներ և օգնել որբ երեխաներին և որբևայրի մայրերին:
Եվ ինչու± ձեռք չմեկնել այդ խեղճ գյուղացուն, որը ծնել է տաղանդավոր երեխաներ և գուցե կորցրել է իր տունն ու տեղը` քամուց, փոթորիկից, սարերից եկող ջրի հեղեղներից կամ գուցե 1988-ին Գյումրիի երկրաշարժից:
Ճիշտ է, այժմ տնակներում ապրող մարդկանց թիվը քչացել է, այնուամենայնիվ, չի վերացել:
Ինչու± ստեղծել հիմնադրամներ, որպեսզի բարեկարգվեն ճանապարհները, երբ Հայաստանում մարդիկ ապրելու տուն չունեն, անկողին չունեն, և վերջապես տանիք ու սեփական մի փոքրիկ կտոր հող չունեն:
Մեկնելուց առաջ գուցե արժե մեկ անգամ ևս խորհել այս ամենի մասին, ևս մեկ անգամ մտածեք այն դրականի և բացասականի մասին, որը տեղի կունենա մեկնելու դեպքում: Մեկնելուց առաջ մի անգամ ևս հայացք գցեք հայկական հրաշալի բնությանը, մտածեք, որ ոչ ոք, բացի ձեզնից չի կարող առավել լավ պայքարելու հայրենիքի զարգացման և բարեկարգման համար...
Հ. Գ. ես հավատում եմ այն օրվան, երբ չեն լինի տնակներում ապրող մարդիկ, հայերն իրենց գործարաններն կկառուցեն ու բիզնեսը կսկսեն Հայաստանում, չեն լինի տատիկների կարոտով լցված սպասող հայացքները...