Translate

Showing posts with label Հերման Հեսսե. Show all posts
Showing posts with label Հերման Հեսսե. Show all posts

6/24/2013

Ինձ համար ամենահանճարեղ հեղինակները

Գրքերը բոլոր ժամանակներում էլ եղել են և կմնան մեր սիրելի զբաղմունքը, որքան էլ որ դրանք կարդացողների շարքերում հայտնված մարդիկ հեռանան, միևնույնն է, այդպես է: Ինչպես մի անգամ կարդացի, մարդիկ բաժանվում են երկու խմբի` գիրք ընթերցողներ և գրքերի մասին լսողներ: Ցանկացած խմբում լինելն էլ վատ չէ ըստ երևույթին: Նրանց դերը առավել քան հիմա ահռելի է: Նույնիսկ շատ հին գրված գրքերը արտացոլում են մեր ներկա դրությունը: Դժվար է պատկերացնելը, բայց դա այդպես է: Գրողներն իրենց ստեղծագործություններում սլացել են շատ ավելի առաջ, քան մենք կարող ենք պատկերացնել: Ինձ համար թերևս Պաուլոյից և Հերման Հեսսեյի փիլիոսափայական մտածողությունից հետո հանճարեղը Դրայզերն է:
Դրայզերի ստեղծագործողությունները երկար ժամանակ քեզ չեն թողնում հեռանալ գրքից և անվերջ մնում են հիշողությանդ մեջ յուրաքանչյուր նկարագրված տեսարան: Հերման Հեսսեյի և Պաուլոյի ստեղծագործությունները մի փոքր ավելի խոր իմաստ և մտածելու տեղիք են տալիս, սակայն Դրայզերը նույնպես չի զիջում: Դրայզերի ստեղծագործությունները արդիական են ցանկացած ժամանակաշրջանի և հասարակության համար:
Սակայն միակ գիրքը, որը կարելի է ցանկացած տարիքում և անվերջ կարդալ, և ամեն կարդալուց նոր մի բան բացահայտել և սովորել, դա ինձ համար «Փոքրիկ իշխանն է»: Նման մեկ այլ ստեղծագործության դեռ չեմ հանդիպել:
Շատերն ասում են , որ գիրքը ավելի շատ ժամանակ է պահանջում, քան նման մի կինոֆիլմ դիտելը: Միևնույնն է այն ինչ զգում ես գիրքը ընթերցելիս, երբեք չես զգա ֆիլմը դիտելիս: Կարդալուց ընկալում ես յուրաքանչյուր բառը, զգում դրա նշանակությունը, հեղինակի հետ հավասար մտահոգվում և ուրախանում: Կյանքում, այնուամենայնիվ, կարելի է քիչ բան կարդալ, սակայն դրանով ստանալ հազարավոր գրքերի արտահայտած մտքերը: Կարդացե՛ք հանճարների լավագույն ստեղծագործությունները և ակնհայտ կզգաք այն փոփոխությունը, որը արագ կնկատեք ձեր և ձեր շրջապատում: Եթե գիրքը հրատարակվել է, գուցե արդեն իսկ նշանակում է, որ այն արժեքավոր է…


comment