սեպտեմբերի 20-ին նշեց իր ոլորտի ընկերների հետ, ովքեր իրենց երգով շնորհավորեցին Դալիթային, անսպասելի անակնկալներ մատուցեցին և անմոռանալի օր պարգևեցին նրան:
Մենք էլ միացանք բոլորի բարեմաղթանքներին և մաղթեցինք, որ միշտ մնա այսպես համեստ, և կարծիք հայտնեցինք, որ շատ ճիշտ ընտրություն է կատարել նոր մասնագիտության հարցում, քանի որ այսօր մենեջմենթը /կառավարում/ առաջնային է համարվում բոլոր ոլորտներում, և այն շատ կօգնի Դալիթային երգարվեստում:
Եթե չկա կառավարում, պլանավորում, աշխատանքների համախմբում, ապա ամեն բան քաոսի է վերածվում:
Եվս մեկ անգամ մեր թիմի անունից շնորհավորում ենք քեզ Դալիթա, և մաղթում անսահման սեր և երջանկություն, իսկ քո երգերը թող միշտ լցնեն մեր սրտերը ուրախության նոտաներով:
Մեր նվերը Դալիթային :)