Translate

Showing posts with label խաղեր. Show all posts
Showing posts with label խաղեր. Show all posts

6/30/2013

Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի

Ամբողջ աշխարհում երիտասարդները և ոչ այնքան երիտասարդները մեծ ուրախությամբ են սպասում հանգստյան օրերին: Նրանք ողջ շաբաթվա ընթացքում մտածում են, թե ինչպես և որքան հետաքրքիր ու զվարճալի են անցկացնելու այդ օրերը: Առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ հանգստյան օրերը դրանք Ձեր մասին մտածելու օրերն են, մոռացե՛ք բոլոր խնդիրների ու գործերի մասին և մտածեք միայն հաճելի բաների մասին: Շաբաթը հենց այդպես էլ բաժանված է` աշխատանքային օրեր և հանգստյան օրեր` աշխատելու և հանգստանալու համար: Ինչպես ասել են հայտնի մարդիկ, որպեսզի լավ և արդյունավետ աշխատել, անհրաժեշտ է լավ հանգստանալ:
Շատ երկրներում հանգստյան օրերը մեծ գնումների և շաբաթվա համար անհրաժեշտ սննդամթերքի գնման օրեր են: Այդ մեկ կամ երկու օրը կարող են լինել նաև կարճատև, սակայն հետաքրքիր ճանապարհորդությունների, սպորտային միջոցառումների, մշակութային կենտրոններ այցելելու օրեր: Ինչպես հայտնի է, հայ պատանիների համար հանգստյան օրերը լավագույն օրերն են տատիկի տանը անցկացնելու համար: Նախկինում բազմաթիվ և հետաքրքիր բակային խաղերի օրեր էին դրանք, այժմ` համակարգչային երկար խաղերի, նամակագրությունների և նման այլ բաների:
Ամեն դեպքում, այդ օրերը դառնում են ամենահիշվողը մեր կյանքում: Տարբեր երկրներում սովորությունները տարբեր են: Մի շարք երկրներում հանգստյան օրերին տան անդամներից յուրաքանչյուրը տարբեր տեղ կարող է մեկնել: Որոշ երկրներում էլ, ինչպես մեզ մոտ, հանգստյան օրերը լավագույն առիթն են ընտանիքի հետ անցկացնելու և անմոռանալի ժամանակ ունենալու:
Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում տոն է նշվում: Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի:
Մարիամ Նազարյան 

6/25/2013

Ինչպիսի՞ խաղեր պետք է խաղան երեխաները

Խաղերը, որոնք մարդիկ ընտրում են, կարող են սերնդե սերունդ փոխանցվել: Դրանք կարող են լինել շատ ուսուցողական և պատմական խաղեր: Կարևորվում է խաղերի «պատմական» նշանակությունը:
Երեխաների դաստիարակությունը կապվում է նաև խաղերի հետ:Երեխաները իրենց ժամանակը անցկացնում են խաղալով և սովորելով: Կարևորվում է խաղերի մշակույթային նշանակությունը:
Կարևորվում է խաղերի ժամանակ ընտանիքի անդամների մասնակցությունը, խաղերի սոցիալական նշանակությունը: Այս ամենի արդյունքում ձևավորվում է երեխայի աշխարհայացքը:
Մարդիկ ընտրում են իրենց համար ընկերներ, մտերիմներ, համախոհներ հիմնականում տվյալ խաղում ընդգրկված մարդկանց ցուցակից:
Անհատը խաղի ժամանակ ծանոթանում է տարբեր սոցիալական խմբերին պատկանող մարդկանց հետ: Եվ այստեղ կարևորվում է խաղերի «անձնական» նշանակությունը:
Հաճախ խաղերը արթնացնում են ագրեսիվություն, անհանգստություն և խախտում երեխաների բնականոն ռեժիմը: Իսկ ինտելեկտուալ խաղերը, նպաստում են ժամանակի ռացիոնալ օգտագործմանը, քանի որ ուսուցողական տարրեր են պարունակում և նոր գիտելիքների ձեռք բերման աղբյուրներ են: Խաղերի դերը ներկա օրերում շատ մեծ է և կարևորվում է նրա նշանակությունը բոլորիս համար:



Աղբյուրը` Эрик Берн " Игры, в которые играют люди"
Մարիամ Նազարյան


comment