Երբեք մի' արեք միջակին հավասար բան: Գտեք այս կյանքում ձերը, և այն կատարեք կամ շատ լավ կամ
պարզապես ոչինչ մի ձեռնարկեք:
Սա է այն
կարգախոսը, որով առաջնորդվում են շատերը…
Եթե սովորել,
ապա լավ, ում է պետք վատ սովորելը կամ միջակի նման, դա նույնն է, որ ոչ մի էական տարբերություն
սովորելու և չսովորելու միջև, և ժամանակի վատնում…
Ամեն բնագավառում, կյանքի յուրաքանչյուր դժվար և հեշտ փուլերում
կատարելության հասնելու ձգտումները, նպատակները իրականացնելու ցանկությունները բնորոշ
են յուրաքանչյուր խելացի, հասուն և նպատակասլաց անհատին:
Իսկ երբ նպատակին հասնելու ցանկությունը մարում է, երբ մարդը դադարում է սիրել հենց առաջինը ինքն իրեն, ես կասեմ, որ նա պարզապես իրեն տվել է գետի հոսանքին և ինքնահոսի գնում է իրեն անհայտ ուղղությամբ:
Իսկ երբ նպատակին հասնելու ցանկությունը մարում է, երբ մարդը դադարում է սիրել հենց առաջինը ինքն իրեն, ես կասեմ, որ նա պարզապես իրեն տվել է գետի հոսանքին և ինքնահոսի գնում է իրեն անհայտ ուղղությամբ:
Մեզանից
յուրաքանչյուրը օժտված է մի հանճարեղ գաղափարով, գուցե շատերը դեռ չեն գտել այդ գաղափարը
իրենց մեջ, այն գաղափարը, որով նրանք աշխարհում նոր մի բան կհաստատեն, նոր մի բանի
սկիզբ կդնեն, շատերը մահանում են` այդպես չգիտակցելով իրենց գաղափարի իրականացման անհրաժեշտությունը և կարևորությունը:
Յուրաքանչյուրդ
մտածեք ձեր այս կյանքում տրված առաքելության մասին…