Զրուցելով ներկայացուցիչներից Սիմոն Հովհաննիսյանի հետ՝ տեղեկացանք, որ սարքավորումները ուսուցողական են և նախատեսված են մարդկանց զենքի հետ վարվելու կանոններին ծանոթացնելու և սենյակային պայմաններում կրակել սովորեցնելու համար:
Իսկ վարժասարքերի գլխավոր նպատակը բանակի մարտունակությունը բարձրացնելն է՝ մարդկանց վարժեցնելով զենքի հետ վարվելակերպին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան պաշտպանել երկիրը:
Այն նախատեսված է և՛ բանակի, և՛ սովորական մարդկանց, և՛ աշակերտների, ինչու չէ՞, նաև ուսանողների համար:
Կարող եք ծանոթանալ վարժասարքերի հնարավորություններին պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներում:
Մարիամ Նազարյան
05.10.2013
Digitec Expo 2013