Translate

Showing posts with label Նատֆուդ. Show all posts
Showing posts with label Նատֆուդ. Show all posts

9/14/2013

«Նատֆուդ» ՓԲԸ-ն շուտով հանդես կգա նոր ապրանքանիշով


Նատֆուդ ընկերությունը մսամթերք վերամշակող և արտադրող խոշորագույն կազմակերպություններից մեկն է Հայաստանում:
Նատֆուդ ՓԲԸ-ն 1998թ-ից գործունեություն է ծավալում մսամթերքի արտադրության ոլորտում և ներկայացնում է «Բիէլլա» և «Ֆերմա» ապրանքանիշերը:
2013թ. փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Նատֆուդ» ՓԲԸ-ի նոր գործարանի պաշտոնական բացումը:
Շուտով շուկայում կարող ենք տեսնել նոր ապրանքանիշ՝ «Ինեսսա» անվանումով: 
Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Հեղինե Սուքիասյանից տեղեկացանք, որ ընկերությունը մսամթերքը ներմուծում է Եվրոպայից և Հնդկաստանից:
Ներմուծված մսամթերքը ենթարկվում է լաբորատոր ստուգման առաջին հերթին պետության կողմից: Բացի այդ գործարանում առկա են երկու լաբորատորիաներ, համապատասխանաբար հումքի ստացման և արտադրանքի բացթողնման վայրերում: 
«Ֆերմա» ապրանքանիշը ներկայացնում է փաթեթավորված տեղական թարմ միս: 
Տեղական մսամթերով պատրաստվում է միայն բարձր կարգի բաստուրման:
Ինչպես նշեց մարքեթինգային բաժնի ղեկավարը, ընկերությունը հենց ստեղծման օրվանից նպատակ է ունեցել ունենալու իր սեփական արտադրությունը, որը ենթադրում է արտադրություն, որը կունենա իր սեփական արտադրական հումքը: Տվյալ դեպքում ընկերությունը ինքը կզբաղվի անասնաբուծությամբ: Նման պարագայում էլ ավելի մատչելի և հասանելի կլինի արտադրանքը սպառողների համար:

Armenia Expo 2013, սեպտ. 13-15


Մարիամ Նազարյան
14.09.2013
Armenia Expo 2013






comment