Translate

Showing posts with label «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլ. Show all posts
Showing posts with label «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլ. Show all posts

8/10/2013

«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման արարողություն



Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը. «Եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, բոլորս կվերադառնանք»:



            Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի հերթական փուլերից 5-րդ փուլի փակման արարողությունը:
            Իրենց տպավորություններով կիսվեցին Դանիել Դանիելյանը և Արգիշտի Թումանյանը:
Դանիելը Հայաստան է եկել Գերմանայի Քյոլն քաղաքից: 18 տարեկան է և առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Գերմանիայում հայկական դպրոցներ չկան, սակայն Դանիելը հաճախել է «Սիլվա Կապուտիկյանի» անվան հայկական միություն, որտեղ սովորել են հայերեն գրել, կարդալ: Այստեղ՝ հայրենագիտության դասերին, սովորել է հայկական պարեր:
            Գերմանիայում ավարտել է դպրոցը և ցանկանում է մենեջեր դառնալ:
            «Հայաստանում կանոնները չեն պահում, փողոցներում շատ ենք տեսնում մարդկանց, ովքեր աղտոտում են փողոցը: Գերմանիայի բոլոր քաղաքներն են շատ մաքուր… »:
            Գերմանիայում ծնված Դանիելը, կարգապահության և մաքրության կողմնակից լինելով, մեծ տպավորություններով և վառ հիշողություններով կվերադառնա Գերմանիա:
           

            20-ամյա Արգիշտի Թումանյանը եկել է Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքից: Վերջին անգամ 6 տարի առաջ է եղել Հայաստանում, երբ հյուրընկալվել էր հարազատների տանը՝ Վանաձոր քաղաքում:
            «Արի տուն» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր ընկերներ: Այնտեղ հայկական դպրոց է հաճախել և այժմ լոգիստիկա է սովորում:
            Արգիշտին Դոնի-Ռոստովի հայերին բաժանում է 2 մասի. նրանք, ովքեր գաղթել են Անիից և խոսում են արևմտահայերեն, և երկրորդ՝ Հայաստանից գաղթած հայեր, ովքեր գաղթել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
            Դոնի-Ռոստովի մեջ է մտնում Նոր Նախիջևան քաղաքը, որտեղ հիմնականում հայեր են:
            «Օտարների մեջ հայերն իրենց ավելի ապահով են զգում: Եթե Հայաստանում բարեփոխումներ լինեն, ստեղծվեն բարենպաստ պայմաններ, ապա բոլորս կվերադառնանք…»:
            Հայրենիքի հետ կապված բոլոր նորություններին հետևող Արգիշտին մտահոգված էր Հայաստանի ներկա դրությամբ…
IT Photography

09.08.2013

comment