Translate

8/06/2013

Ո՞վ է առաջնորդը

Երկու կարևոր հատկանիշ, որոնք պետք է ունենա առաջնորդը.
- Եղե՛ք լավագույն գաղափարի հեղինակ, ինչը կօգնի ձեզ լինել առաջնորդ
- Եղե՛ք առաջնորդ, բայց ոչ հրամայող:
Առաջնորդը պետք է տարբերվի իր գաղափարներով բոլորից:
Հենց դա է առաջնորդի առաջին հատկանիշը:
Այսինքն՝ առաջնորդ նշանակում է լինել թիմի առջևից գնացող, հասարակությանը առաջնորդող:
Առաջնորդ կարելի է լինել տարբեր բնագավառներում: Առաջնորդ կարող եք լինել ընկերների շրջապատում, ուսումնական հաստատությունում, ընտանիքում և, իհարկե, առաջնորդ կարելի է լինել,  և որը ամենակարևորն է, բիզնեսի ոլորտում:
Առաջնորդությունը ես այսպես կնկարագրեմ:
Օրինակ՝ դասարանում առաջնորդներին կարելի է բաժանել մի քանի խմբի.
- Աշակերտներ, որոնք աչքի են ընկնում իրենց վառ անհատականությամբ, խելացիությամբ, բացառիկ ընդունակություններով: Հետևաբար այսպիսի աշակերտները ունեն առաջնորդի կարգավիճակ....
- Աշակերտներ, որոնց աչքի են ընկնում իրենց համարձակությամբ, գեղեցիկ տեսքով, բայց ոչ այնքան խելացիությամբ: Հետևաբար այսպիսի աշակերտները նույնպես առաջնորդներ են իրենց տեսակով, սակայն, միանգամայն, այլ տեսանկյունից:
Ընտանիքում նույնպես կան առաջնորդներ: 
Տեսե՛ք, թե՛ ընտանիքում, թե՛ ընկերության մեջ, ինչպես և ես, այնպես էլ շատ շատերը ցանկանում են լինել առաջնորդ:
Բայց այստեղ ես տեսնում մի բան, որը ինձ դուր չի գալիս: Դա այն է, որ պետք է լինել առաջնորդ, բայց ոչ հրամայող:
Եթե ցանկանում եք առաջնորդ լինել, առաջնորդել, ուղորդել մարդկանց, անհատներին, պետք է ձեզ հավասար իրավունքներ վերապահեք, և երբեք մարդկանց միայն ձեր տեսանկյունից չնայեք: Այնպես առաջնորդել, որ այդ ամենը չվերածվի սեփական անձը հայտնի դարձնելու զուտ միտում:
Առաջնորդներ, իրոք, դառնում են ժամանակի ընթացքում, միմիայն, առաջին հերթին, մարդկանց ներաշխարհին լավ ծանոթ լինելու դեպքում:
Չի կարելի ձեր առաջնորդի գաղափարները ստիպել, որպեսզի անհատները  այն ընդունեն: Ոչ-ոքի հաճելի չէ լինել կամակատարի կարգավիճակում և ձեզ տեսնել առաջնորդողի դերում:

Մարիամ Նազարյան

comment