«Արի տուն»
ծրագրի 8-րդ փուլի մասնակիցներ. «Հայրենիքում ապահով է ավելի, քան Սիրիայում»
Քնար Քարամյանը և Մերի Բոյաջյանը ծնունդով
Սիրիայից են: Ընկերուհիներով որոշել են մասնակցել «Արի տուն» ծրագրին և միասին անմոռանալի
օրեր անցկացնել:
Քնար Քարամյանը 15 տարեկան է և արդեն 8 ամիս է ինչ հայրենիքում է:
«Շնորհակալ ենք լավ ընդունելության համար…. Երբ վերադարձանք,
մեր քաղաքում շատ ուրախ մեզ ընդունեցին, այստեղ ավելի ապահով է: Ուրախ ենք, որ հետ
եկանք… Ամենից շատ Նորավանքն է ինձ դուր եկել»:
Քնարը ցանկանում է դեղագետ դառնալ:
Մերի Բոյաջյանը 16 տարեկան է, հայրենիքում իրեն լավ է զգում, չնայած որոշ իր կողմից
նկատած հակասությունների, և արդեն մեկ տարի է ինչ Երևանում է բնակվում, հաճախել է հայկական
ավագ դպրոց, իսկ եղբայրը Հայաստանում սիրիական դպրոց է հաճախում:
«Արի տուն» ծրագրի բոլոր մասնակիցները
իրենց շնորհակալական խոսքերը ուղեցին ծրագրի կազմակերպիչներին և ծրագիրը կյանքի կոչող
Սփյուռքի նախարարության աշխատակազմին:
30.08.2013
Աղավնաձոր