Translate

Showing posts with label հաջողություն. Show all posts
Showing posts with label հաջողություն. Show all posts

2/05/2015

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade

Անցյալ տարի ամռանը շրջում էի գրախանութում և պատահական տեսա մի ամսագիր` շապիկին գեղեցիկ ձեռքի աշխատանքի նկարներով: Երկու համար գնեցի և վազեցի տուն: Հենց շքամուտքում մեր հարևանին հանդիպեցի և ասացի, որ նոր գործ եմ սկսում, միայն թե իմանաս, թե ինչ եմ մտածել…
Ինչո՞ւ ամեն ինչ այդպես պատահական և արագ ստացվեց: Իրականում իմ մեջ արթնացավ այն երազանքը, որն ունեի շատ վաղուց և հասկացա, որ այն իրականացնելու համար ամենահարմար նախադրյալները հիմա են: Սովորաբար ես շատ չեմ մտածում ապագայի մասին, բայց այդ գաղափարը մտքումս միշտ ունեցել եմ:
7-8 տարի առաջ բարեկամուհուս ասացի, որ մեր տան հարևանությամբ գտնվող շենքում մեծ ընկերություն եմ ստեղծելու, որտեղ հիանալի նվերներ կպատրաստենք հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների համար: Մտքումս միայն բարեգործությունն էր ու երեխաներին ուրախացնելու մեծ ցանկությունը: Բոլորը մտածում էին՝ այս ինչ է խոսում 16 տարեկան այս աղջիկը, և ես զգում էի, թե ինչպես էին ինձ թերահավատորեն նայում: Եվ արդեն 20 տարեկանում գլխումս կայծակնային արագությամբ ծագեց այդ վաղեմի և մեծ երազանքն իրականացնելու գաղափարը: Սկսեցի նվերներ պատրաստել բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց համար: Մեկ ամիս անց հեռուստաեթերում առաջին անգամ մի քանի վայրկյանով ցուցադրվեց իմ աշխատանքը և ես զգացի, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Մեկ տարվա ընթացքում փորձեցի պատրաստել տարբեր նվերներ ընկերներիս համար՝ գործած գլխարկներ, ձեռնոցներ, գլխազարդեր, կոշիկներ… Դրանից ևս մեկ տարի անց ունեցա առաջին պատվերս: Շատ ոգևորիչ էր. հիշում եմ, թե ինչպես գումարը վերցրեցի և ուրախությունից ցնծում էի: Դա իմ առաջին եկամուտն էր իմ իսկ աշխատանքից: Ավելի հաճելի զգացում չի կարող լինել: Մինչ այդ նման երջանկության մեջ հայտնվել էի այլ ընկերություններում հաջողություններ գրանցելիս: Բայց այս անգամ միանգամայն այլ, անբացատրելի բան տեղի ունեցավ: Մի պահ աշխարհը տվեցին ինձ և առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ. ուղղակի պետք է շատ աշխատել:
Ամիսներ անց թողեցի բոլոր գործերս և օր ու գիշեր սկսեցի աշխատել այդ գաղափարի վրա: Անցավ ինչ-որ ժամանակ և հասկացանք, որ թիմն անհրաժեշտ է մեծացնել՝ սկսեցինք փնտրել աշխատասեր և խանդավառ երիտասարդներ: Սկզբում սովորեցնում էինք նրանց աշխատանքը: Հենց այդ ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում սեփական գործ ունենալ և պատասխանատու լինել դրա համար: Երբ աշխատում ես ինչ-որ ընկերությունում, կատարում ես այն աշխատանքը, որը քեզ տալիս են և երբ ամեն ինչ ավարտվում է, դրա դիմաց գումար ես ստանում: Իսկ այս դեպքում պետք է ինքդ որոշումներ կայացնես. ի՞նչ անես, ո՞ւմ համար, ինչպե՞ս ներկայանաս, ինչպե՞ս տարբերվես արդեն գոյություն ունեցող շուկայում, ինչպե՞ս թիմ ձևավորես, ինչպե՞ս ընտրես մարդկանց, ովքեր քեզ կօգնեն, ինչպե՞ս կարգավորես քո օրվա գրաֆիկը, որպեսզի ոչ մի պատվեր չուշանա, թերությունները հասցվեն շտկվել և անես անհնարինը հաճախորդին գոհացնելու համար:
Սակայն վերջում, երբ լսում ես հաճախորդի դրական արձագանքը, հասկանում ես, որ ջանքերդ գոնե մի քանի տոկոսով իրենց արդյունքը տվել են և ավելի խանդավառությամբ ես սկսում առաջ շարժվել: Վերջերս, երբ ուսումնասիրում էի Նոլան Բուշնելի խաղերի ստեղծման պատմությունը, հասկացա և համոզվեցի, որ միայն խանդավառությունը կարող է օգնել քեզ հավատալ սեփական հաջողությանը: Շրջապատի կարծիքը ժամանակի խնդիր է: Այսօր ես անում եմ մի աշխատանք, որը չափազանց շատ եմ սիրում և աշխատում եմ այնպիսի երիտասարդների հետ, որոնց կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Ես սիրում և հարգում եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամին: Ես զգացել եմ, թե որքան հզոր ենք մենք: Իսկ դա գալիս է մեր միասնական գաղափարի, աշխատանքի, աշխատասիրության և միմյանց նկատմամբ մեծ սիրո շնորհիվ: Իմ խորհուրդը բոլորին՝ ցանկացած գործ արեք ՄԵԾ խանդավառությամբ:

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade
Մարիամ Նազարյան 
06.12.2014

8/09/2014

Կյանքում կարևոր է ճիշտ մոլորակ ընտրելը

Այս կյանքում յուրաքանչյուրս ունի իր պատմությունը:
Եթե մի պահ հիշենք մեր անցած ուղին, կարծում եմ բոլորս էլ կհիշենք, թե որքան տարբեր մարդիկ են եղել մեր կյանքում: Նրանցից շատերը փոխարինել են հին ընկերներին, շատերը համալրել մեր ընկերների շարքերը:
Անկախ մեր կամքից մենք նմանվում ենք մեր ընկերներին: Դա կարելի է նկատել անգամ հասարակ զրույցներում, երբ օգտագործում ենք մեր ընկերների բառապաշարից բառեր, անկախ մեր կամքից նրանց նման ենք ծիծաղում…
Մեր շրջապատը մենք ենք ընտրում:
Ցանկությունը քոնն  է, ցանկանում ես հասնել ցանկալի արդյունքի, առաջինը նայի՛ր շուրջդ, եթե գտնես հաջողության հասած մարդկանց կողքիդ, ուրեմն ճիշտ ուղու վրա ես, եթե ոչ, ապա մտածի՛ր՝ հայտվել ես ոչ ճիշտ սենյակում, փոխի՛ր քեզ՝ ընտրելով ճիշտ ընկերակիցներ:
Շատ մեծ է ընկերակիցների դերը մեր կյանքում: Շփում հաջողության հասած մարդկանց հետ կարելի է համարել նաև նրանց հաջողության պատմությունները կարդալը: Երբ կարդում ես նրանց անցած կյանքի մասին, ինքդ սկսում ես այդպես մտածել ու փոխվում է աշխարհայացքդ:
Նման ընկերակիցների կողքին, իհարկե, շատ ավելի լավ է:
Կյանքում նոր գաղափարների և ոգեշնչման հիմնական աղբյուրն են  հանդիսանում քո մոլորակում հայտնված մարդիկ:
Ընկերներիցս մեկի հետ զրուցում էինք, վայրկենապես ծնված միտքը առիթ դարձավ գումար աշխատելու: Իսկ արդյունքը շատ արագ ստացվեց, ընդամենը երկու օր հետո գաղափարը իրականություն դարձավ ու եկամուտ բերեց:

Պետք է միշտ հետևես քո մոլորակին և փորձես այնտեղ քեզ համար հիանալի միջավայր ստեղծել:








Մարիամ Նազարյան




5/16/2014

Ձեր բարեկեցության 37 գաղտնիքները



1. Մարդը չի կարող վերահսկել տիեզերքի օրենքները
2. Անվճար պանիրը միայն մկան թակարդում է
3. Հաջողակ մարդիկ առանձնապես կրոնապաշտ չեն
4. Հարստությունը Ձեզ մոտ չի գալիս, Դուք եք մոտենում հարստությանը
5. Դուք կառուցում եք Ձեր հաջողությունը բառերի օգնությամբ
6. Առողջությունը, սերը, երջանկությունը և փողը- անվերջանալի են
7. Բարգավաճման օրենքները գործում են դատարկ տարածությունները լրացնելու սկզբունքով
8. Փողի մասին մտքերը հետապնդում են ավելի հաճախ աղքատին
9. Կարելի է հարցնել Աստծուն այն մասին, որ Ձեր մտածողությամբ, Դուք ցանկանում եք, բայց ստանում եք այն, ինչի կարիքն իրոք ունեք
10. Իմաստություն- ամենաարդյունավետ գործիքը հաջողության առաջխաղացման համար
11. Բարեկեցություն- դա Ձեր բնածին և բնական գոյության պայմանն է
12. Բարեկեցությունը մեզ շրջապատող միջավայրից է կախված
13. Երբ Դուք պարզեք Ձեզ համար Ձեր նպատակակետը, հաջողությունը կգտնի Ձեզ
14. Եթե Ձեզ է պատկանում մեծ երազանք, ապա ամբողջ աշխարհը Ձեր կամքով կներկայանա
15. Ձեր բարեկեցությունը միշտ կլինի համեմատությամբ Ձեզ մտերիմ 5 ընկերների բարեկեցության միջինը
16. Հաջողության հնարավորության հանդեպ հավատը կարող է Ձեզ հանել դեպի տիեզերքի ընդհանուր գանձարան
17. Բարեկեցությունը առանց փողի չի կարող գոյություն ունենալ
18. Այն, ինչը անվանում են կյանքի փորձություններ, ձևավորում է մասնագիտական հմտություններ, հանգեցնելով կյանքում հաջողության
19. Բնությունը միշտ ստանում է իր բաժինը
20. Երազանքը պետք է լինի այնքան բարձր, էական, ինչպես և Դուք եք
21. Բարեկեցությունը թողնում է մեզ մեր հանելուկի բանալին
22. Երազանքը արագացնում է Ձեր բարեկեցության գալը
23. Բարեկեցությունը չունի ընդհանուր ոչինչ այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են բարենպաստ հնարավորություններ, պատահականություն և հաջողություն
24. Բարեկեցությունը-առատ իրերի առկայություն չէ : Դա մտքերի պատկեր է
25. Ձեր մտային կարողությունը կարող է Ձեզ տանել դեպի բարեկեցություն, կամ հասցնել աղքատության շեմին
26. Էգոիզմ- որակ, որը անհրաժեշտ է իրական հաջողության համար
27. Բարգավաճող մարդիկ կենտրոնացած չեն իջեցված գներով գնումներ կատարելու գաղափարին
28. Չկա մայրցամաքում մի վայր, որտեղ չլինի բարեկեցություն
29. Բարեկեցության երևույթները չունեն առանձնացված գնահատման չափանիշներ
30. Փողի նկատմամբ Ձեր վերաբերմունքը ցույց է տալիս Ձեր հրապուրանքը փողի նկատմամբ
31. Չավարտելով նախորդ առաջադրանքը, չի կարելի անցնել հաջորդին



32. Հաջողակ մարդը այնպես չէ, ինչպես մարդկանց մեծամասնությունը
33. Ձեր բարեկեցությունը կաճի արագ, եթե Դուք ինքներդ արագ <աճեք>
34. Բարձր ոգեշնչող ուժերը կարող են միայն հուշել, ինչ անել, բայց պետք է գործեք միայն Դուք
35. Երբ Դուք քննարկում եք ուրիշների անձնական կյանքը, Դուք դուրս եք գալիս Ձեր ճակատագրի դեմ
36. Հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ Ձեր հոգուց <հեռանում > է վրեժը
37. Երբեք Դուք չեք եղել այնքան մոտ Ձեր երազանքի իրականացմանը, ինչպես հենց այս պահին

Մարիամ Նազարյան
Աղբյուրը` Рэнди ГЕЙДЖ
"37 секретов вашего процветания"

6/23/2013

Հաջողության 5 ոսկե կանոն


Հաջողությունը դա խաղ է. որքան շատ ես խաղում, այնքան շատ ես հաղթում, որքան շատ ես հաղթում, այնքան քո խաղը հաջողություն է ունենում:
Եկե'ք այն ցանցային մարքեթինգի օրինակով ասենք. որքան շատ մարդկանց կառաջարկեք միանալ ձեր ծրագրին, այնքան շատ անդամներ կունենաք ձեր խմբում: Որքան շատ դուք կառաջարկեք միանալ ձեզ, այնքան լավ կսովորեք խնդրել:
Կանոն 1. Սա ամենակարևոր կանոնն է: Շփվեք յուրաքանչյուրի հետ, ով կանգ կառնի և կլսի ձեզ: Եթե դուք սկսեք ասել ինքներդ ձեզ, որ նա շատ երիտասարդ է… նա շատ ծեր է….նա շատ հարուստ է …. Նա շատ աղքատ է… նա շատ խելացի է……, ապա դա կլինի առաջին սխալը , որ դուք թույլ կտաք: Ձեր բիզնեսի սկզբնական փուլում անհրաժեշտ է, որպեսզի շփվեք բոլորի հետ: Դուք կհասնեք հաջողության, եթե շփվեք որքան հնարավոր է շատ մարդկանց հետ: Դուք ձեր բիզնեսում խնդիր չեք ունենա, որը չեք կարող լուծել ակտիվ շփման միջոցով: Զրուցեք բոլորի հետ, սա է առաջին կանոնը:
Կանոն 2. Հանդիպեք մեծ թվով մարդկանց հետ:
Շարունակեք շփվել մարդկանց հետ: Դուք կարող եք համարվել քաղաքի լավագույն պրեզենտացիայի / ներկայացում? /վարպետ, սակայն եթե դուք չհանդիպեք բավարար թվով մարդկանց, ապա չեք հասնի ցանկալի հաջողության:
Կանոն 3. Հանդիպեք մեծ թվով մարդկանց հետ
Շատերը, որոնք աշխատում են ցանցային մարքեթինգում, միայն խոսում են իրենց բիզնեսի մասին: Նրանք գտնում են, որ դա ճիշտ է : Պետք է միշտ պատմել ձեր պատմությունը : Եթե դուք հետևեք այս երեք կանոններին, ապա կհասնեք հաջողության:
Կանոն 4. Օգտագործիր ոսկե միջինի կանոնը
Այս օրենքը կյանքի բոլոր ոլորտում հաջողության հասնելու համար է:
Եթե դուք կանգնեք փողոցում և հարցնեք անցորդներին . < Չե”ք ցանկանա միանալ իմ ցանցային ընկերությանը>: Դուք կստանաք արդյունք, համապատասխան միջին կանոնի: Հարյուրից մեկը կտա իր համաձայնությունը:
Բերենք մի օրինակ , երբ դուք վաճառում եք սպունգ ամաններ լվանալու համար: Դուք այցելում եք 10 բնակարան, որոնցից 7-ն են տանը լինում են, նրանցից 4-ն են լսում ձեզ և միայն երկուսն են գնում ձեր ապրանքը:
10:7:4:2
Պետք է ֆիքսեք ձեր արդյունքները: Այն կօգնի ձեզ չընկճվել և շարունակել աշխատանքը և հասնել հաջողության:
Կանոն 5. Բարելավի’ր քո միջին տվյալները
Միջին կանոնը աշխատում է միշտ: Ներկայացնենքն միջին կանոնը ցանցային մարքեթինգում:
Տիպային օրինակը ցանցային մարքեթինգում հետևյալն է .
10:6:3:1
Յուրաքանչյուր 10 հաճախորդից, որոնք ներկայացել են ձեր պրեզենտացիային, 6-ը կհամաձայվեն աշխատել ձեր ցանցային բիզնեսում: Աշխատանքը կսկսեն նրանցից միայն կեսը, և միայն մեկին կհաջողվի հասնել հաջողության: Այսինքն, եթե ուզում եք ունենալ մեկ հաջողության հասած խորհրդատու, ապա ձեր բիզնեսը պետք է ներկայացնեք 10 հոգու:
Իսկ այժմ գլխավոր հարցը, որքան ժամանակ ինձնից կպահանջվի որպեսզի իմ բիզնեսի մասին զրուցեմ 10 հոգու հետ: Այս հարցի պատասխանը տալիս է ձեր բիզնեսի զարգացման տեմպի մասին :
Ցանցային մարքեթինգում հաջողության բանալին է մոտիվացիան է հանդիսանում և լավ ընկերությունը: Դուք պետք է որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց հետ զրուցեք և որքան հնարավոր է դա անել այս տարում: Խնդիրը ոչ թե վաճառքն է, այլ ճիշտ պլանավորումը:
Ահա փոքրիկ պատմություն ցանցային մարքեթինգի մասին:

Մարիամ Նազարյան

6/22/2013

Ժամանակն է իրագործել Ձեր ծրագրերը


Արդեն ժամանակն է, որ ձեր բոլոր ծրագրերը կյանքի կոչեք: Պետք չէ ընկճվել եւ մտածել, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
Մենք կօգնենք այդ հարցում՝ տալով մի քանի խորհուրդներ, որոնք կնպաստեն ձեր ծրագրերի իրականացմանը:
Դե ինչ, սկսե՛ք իրականացնել Ձեր ցանկությունները, նպատակները, ինչու չէ նաև երազանքները:
Մի՛ վախեցեք ճիշտ չարված քայլից. ոչ մի հաշվարկ չի կարող ճշգրիտ ենթադրվող արդյունքը տալ, մի՛ վախեցեք սխալ ասված խոսքից, մտքից, հաճախ հենց այդ սխալը առիթ է դառնում ավելին իմանալու, քան պահանջվում է:
Մի ՛ ընկճվեք. հետ ու առաջ մի՛ գնացեք հուսահատության ալիքներում, այդ ամենը ձեզ հարկավոր չէ: Պետք է լինել ուժեղ, վստահ եւ վճռական:
Երկար- բարակ պետք չէ մտածել. ամեն ինչ իրականում ավելի հեշտ է եւ պարզ, քան պատկերացնում եք: Չէ՞ որ ամենը պարզ եւ հեշտ մասնիկների ամբողջությունն է արտաքինից բարդ երևույթ ներկայացնում:
Եղե՛ք համարձակ, վստահ, նույնիսկ սխալ լինելու դեպքում. ոչ ոք առանց սխալների չի կարող ապրել: Հաճախ խնդրի մեջ բազմաթիվ սխալներ են ցուցադրում, որ ապացուցեն տվյալ բանաձեւի լիարժեք ճիշտ լինելը: Հաճախ են ասում, եթե այս ինչ բանը սխալ է, ապա մնացածը ապացուցված ճշմարտություններ են:
Ի՞նչ է մնում այս ամենից հետո, իհարկե, քնելուց առաջ պետք է մտածել, թե ինչ նոր բան սովորեցիք, որտեղ փոքր-ինչ թերացաք, մտքով անցկացնել հաջորդ օրվա նախագծերը, այդ մասին մտածելով, վերլուծելով քնել, մի պայմանով, որ  առավոտյան վաղ կարթնանաք և  դրանք կյանքի կկոչեք:
Բոլորիդ հաջողություն ձեր նախաձեռնած գործերում:

Մարիամ Նազարյան

comment